Ազեր Սուլեյմանովը կլինի ազգային միասնական շարժում կուսակցությունից Մառնեուլի և Գարդաբանի մեծամասնական թեկնածուն

 

Մառնեուլիում և Գարդաբանում «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածուն կլինի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը:

«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Ազեր Սուլեյմանովը ասաց, որ կուսակցությունում իր թեկնածությունը առաջադրելու որոշումը կայացվել է միաձայն:
«Մեր ծրագիրն է , որ Վրաստանը փրկենք այս կեղտոտ կառավարությունից։ Կյանքը դադարեցված է Վրաստանում, և մեր պայքարը կլինի հաղթանակի համար, Վրաստանի հաղթանակի համար։ Անձամբ, Ազեր Սուլեյմանովի հաղթանակը ոչինչ չի նշանակում, Վրաստանը պետք է հաղթի», - ասել է Ազեր Սուլեյմանովը։
Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական թեկնածուն «Ազգային շարժումից» ասում է, որ առաջին իսկ փուլում նա կհաղթի:

Ազեր Սուլեյմանովը Վրաստանի խորհրդարանի չորս գումարման անդամ է: Առաջին երեք գումարումների նա մեծամասնական ընտրակարգով հանդես էր գալիս Մառնեուլիում, իսկ վերջին 2016-2020-ին խորհրդարան մտավ «Ազգային շարժում» համամասնական ցուցակով։


03/08/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები