Մառնեուլիի մունիցիպալիտետի տարածքում ոռոգման ներքին ջրանցքների
մաքրման վերականգնողական աշխատանքների գնման համար հայտարարվել է
81273 լարիի մրցույթ։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է գրունտի
վերամշակում և բեռնում էքսկավատորով ինքնաբեռնիչների վրա,
գրունտի մշակում ձեռքով, բեռնումով ինքնաբեռնիչներով, ջրի մղում 1
պոմպով, երկաթե/բետոնե մոնոլիտ ջրանցքների դասավորությամբ և այլն։
.
Մրցույթում տրված նկարագրության համաձայն՝ ծառայությունները պետք է
մատուցվեն պայմանագրի կնքումից մինչև 2023
թվականի մարտի 1-ը փուլ առ
փուլ՝ գրավոր հանձնարարականին համապատասխան։ Մատակարարին գրավոր կտրվի
օբյեկտի կոնկրետ հասցեն, կատարվող աշխատանքների անվանումը և/կամ թերի
ակտը և աշխատանքների համար նշված ժամկետները:
Մառնեուլիի քաղաքապետարանը ոռոգման ներքին ջրանցքների մաքրման
վերականգնման աշխատանքների մրցույթը հայտարարել է դեկտեմբերի 9-ին։
Դեկտեմբերի 17-20-ն ընկած ժամանակահատվածում շահագրգիռ հայտատուները
կկարողանան մասնակցել դրան։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան