Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մրցույթ է
հայտարարել Դամիա-Գիաուրարխի գյուղի ներքին ճանապարհների վերականգնման
աշխատանքների գնման համար։
Դամիա-Գիաուրարխի փողոցների ասֆալտապատման նախագծով ներքին ճանապարհը
բաժանված է 5 հատվածի։
«
Գոյություն ունեցող ճանապարհի մակերեսը ներկայացված է
ավազախիճային խառնուրդի տեսքով։ Ճանապարհը և կողքերը պետք է մաքրվեն
շինարարական աղբից և անձրևի հետևանքով բերված քարերի բեկորներից:
Ճանապարհի մակերեսի նախագծման ժամանակ հաշվի են առնվել ճանապարհի
մակերեսի առկա վիճակը և դրա գեոտեխնիկական տվյալները։ Պահանջվող
կրողունակությունը ձեռք բերելու համար տեխնիկական առաջադրանքից և
պատվիրատուի հետ պայմանավորվածությունից ելնելով ընդունվել է
ասֆակտ-բետոնե ճանապարհի մակերևույթի կառուցում»: - ասվում
է Դամիա-Գիաուրարխի ներքին ճանապարհների ասֆալտապատման
նախագծում։
Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է Դամիա-Գիաուրարխի գյուղի
ներքին ճանապարհները 531053 լարիով ասֆալտապատել։ Աշխատանքների
կատարման մրցույթը տեղական ինքնակառավարումը հայտարարել է մարտի
30-ին։ Դրան մասնակցել ցանկացող ընկերությունները մրցութային
առաջարկներ կարող են ներկայացնել ապրիլի 15-ից 20-ն ընկած
ժամանակահատվածում։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը
պարտավորվելու է իրեն հանձնարարված աշխատանքները կատարել պայմանագիրը
կնքելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան