Կին, ով Մառնեուլիում հիմնել է նախադպրոցական պատրաստության կենտրոններ, ռուսական օրենքի ընդունմամբ կհամարվի որպես օտարերկրյա շահերի կրող
Օլգա Էնդելաձեն քաղաքացիական ոլորտում 18 տարվա փորձ ունի։ Նրա «Մառնեուլի կանանց դեմոկրատական ​​հասարակություն» կազմակերպությունը Մառնեուլիում ստեղծել է նախադպրոցական պատրաստության կենտրոններ, աշխատում է կանանց իրավունքների ուղղությամբ ,  օգնում է բռնության ենթարկված կանանց կրթություն ստանալ և աշխատանք գտնել, աշխատում է քաղաքային առողջապահության, սոցիալական ապահովության և մարդկանց ծառայությունների զարգացման ուղղությամբ,  հաշմանդամություն ունեցող և այլ թեմաներ, որոնք արդիական են   մառնեուլցիների համար:

Օլգան և իր կազմակերպությունը «Վրացական երազանք»-ի  կողմից ռուսական  օրենքի ընդունման դեպքում կհամարվեն  օտար տերության շահերը կրողներ։
2011 թվականին Մառնեուլիում չկար մեկ նախադպրոցական պատրաստության կենտրոն։ Օլգան հիշեցնում է, որ 2011 թվականին նախադպրոցական կրթության խնդիրները արդիական չէին,  պետական ​​մակարդակով չկար օրենք, որն ապահովում էր երեխաների նախադպրոցական կրթության հասանելիությունը, և տեղական ինքնակառավարման մարմիններում ոչ ոք տեղեկություն չուներ մանկապարտեզների վիճակի մասին: 

«Այն ժամանակ ես ինքս մայր էի,  ունեի երեխաներ, և, իհարկե, անձամբ ինձ վրա ազդել է այս թեման, և ես հայտնաբերեցի, որ խնդիրը ոչ միայն իմ անձնական խնդիրն է, այլ այն վերաբերում է բոլորին և հանրային խնդիր է։ Նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող բոլոր ընտանիքները մտահոգված են։ Երբ սկսեցինք այս քարոզարշավը, բավականին լուրջ ծրագիր էինք մշակել։ Ծրագիրը դիտարկել է ինչպես մատչելիության բարձրացումը, այնպես էլ ռազմավարական տեսլականը՝ ներգրավված են մասնագետներ, նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչներ և այլն։ Խնդիրը շատ բազմաբնույթ էր՝ ենթակառուցվածքային բաղադրիչի խնդիր կար, նախադպրոցական հաստատություններ մուտքի խնդիր, տեխնիկայի խնդիր։ Փորձեցինք ու բերեցինք դոնորական ծրագրեր, որոնք մեզ կօգնեին այս ոլորտի զարգացման գործում»։


Օլգայի կազմակերպությունն աշխատել է Մառնեուլիի մանկապարտեզների և դպրոցական պատրաստության հաստատությունների զարգացման համար 2011-2015թթ։ Չորս տարվա ընթացքում կազմակերպությունը Լեհաստանի, Էստոնիայի և Ճապոնիայի դեսպանատների օգնությամբ ամբողջությամբ վերանորոգել և վերազինել է Մառնեուլիի Կապանախչի գյուղի մանկապարտեզը՝ Լեհաստանից և Ճապոնիայից հատկացվել է 126,981 հազար լարի, իսկ 22,857 հազ. լարի տեղական բյուջեից - ստեղծեցին  և բացեցին նախադպրոցական պատրաստության կենտրոն Աղմամեդլո գյուղում և  6 նախադպրոցական կենտրոն Քեսալո գյուղում, Թազաքենդի, Կաչագանի, Արափլո, Ջանդարի և Մառնեուլի թիվ 6 հանրակրթական դպրոցներում:

«Այս ամենն արվել է քաղաքապետարանի ներգրավվածությամբ եւ քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ։ Նրանք շատ դեպքերում բաց էին մեզ հետ համագործակցության համար։ Այսօրվա դրությամբ, եթե չեմ սխալվում, Մառնեուլիում արդեն աշխատում է մոտ 16 նախադպրոցական պատրաստության կենտրոն, այսինքն՝ քաղաքապետարանում այս մոդելը ներդրվել է ու գործում է»։

Ըստ Օլգա Էնդելաձեի, ընդհանուր առմամբ ավելի քան 400 հազար լարի է ծախսվել մեկ մանկապարտեզի ամբողջական վերականգնման և վերազինման և 7 նախադպրոցական նախապատրաստման կենտրոնների բացման վրա,  ծրագրերը ֆինանսավորվել են Վրաստանի գործընկեր պետությունների կողմից։

Օլգան կարծում է, որ «Վրացական երազանքի» կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ռուսական օրենքի ընդունումը և կազմակերպություններին որպես «օտար տերության շահերը կրող» պիտակավորումը նպատակաուղղված են նվազեցնելու հասարակության վստահությունը կազմակերպությունների նկատմամբ և վարկաբեկելուն։ Օլգան չի հասկանում, թե ինչու կարող է լինել «օտար ուժի շահերի կրողը», երբ ստեղծեց Մառնեուլիի բնակիչների նախադպրոցական պատրաստության կենտրոնների ծառայությունը, աշխատում է տեղացի կանանց իրավունքների պաշտպանության և նրանց խնդիրները լուծելու համար, աշխատում և վերահսկում է  քաղաքապետարանի սոցիալական, հաշմանդամության, առողջապահական ծառայությունները և փորձում է եվրոպացի գործընկերների աջակցությամբ լուծել Մառնեուլիի բնակչության առջև ծառացած խնդիրները։


«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google