Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն հաշվետվություն կներկայացնի
2023 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ։
Ապրիլի 25-ին, ժամը 11-ին, Մառնեուլիի մունիցիպալ խորհուրդը կանցկացնի
բյուջետային հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստ։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը կքննարկվի Մառնեուլիի
քաղաքապետարանի 2023 թվականի տեղական բյուջեի կատարման
հաշվետվությունը։
Նիստը բաց է ցանկացած մասնակցի համար: Հանդիպման վայրը
քաղաքապետարանի նիստերի դահլիճն է։
«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել
ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին
զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ
տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին
խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից
հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության
շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր
հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների
20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ
կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին
մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու
մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող
ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը,
ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները
մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական
երազանքի» օրենքին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան