Այսօր, մայիսի 26-ին, նշվում է Վրաստանի Անկախության օրը: Համաճարակի
պատճառով լայնամաշտաբ միջոցառումներ առաջին անգամ չեն անցկացվի մայիսի
26-ին: Այս օրը բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել նաև
Մառնեուլիում, սակայն այս տարի քաղաքապետարանը խորհրդանշականորեն
դրոշներ է բարձրացրել Ռուսթավելի փողոցում `այս օրը նշելու համար:
Այսօր Վազիանիում անց է կացվում միջոցառում ՝ նվիրված Անկախության
օրվան, որտեղ ելույթ կունենան Վրաստանի Նախագահը և կառավարության այլ
անդամներ:
«102 տարի առաջ Ազգային խորհուրդը ընդունեց Անկախության ակտը և այս
քայլով ձեռնարկեց ամենակարևոր քայլը երկրի հետագա զարգացման համար: Սա
շատ կարևոր օր է Վրաստանի պատմության մեջ, և այնուհետև, մայիսի 26-ին,
Առաջին հանրապետությունը որոշեց մեր երկրի հետագա կողմնորոշումը: Ես
կցանկանայի մայիսի 26-ի կապակցությամբ շնորհավորել յուրաքանչյուր
վրացու, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու, արտերկրում ապրող մեր
հայրենակիցներից յուրաքանչյուրին, աբխազ և օս եղբայրներին ՝ մեծագույն
համոզմունքով, որ միասին մենք կկարողանանք կառուցել մեր երկիրը և
ստեղծել հաջող պետություն »,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի
Գախարիան ելույթր ժամանակ:
1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում
ընդունեց Պետական Անկախության Ակտը: Վրաստանի Դեմոկրատական
Հանրապետությունը, որի անկախությունը ճանաչվել է Եվրոպայի առաջատար
երկրների կողմից, տևել է երեք տարի մինչ Խորհրդային Ռուսաստանի կողմից
գրավումը:
1991-ի մարտի 31-ին Վրաստանում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում
բնակչությունը ստիպված էր պատասխանել այն հարցին, թե նրանք ցանկանում
են վերականգնել իրենց անկախությունը ՝ 1918 թվականի մայիսի 26-ի
Անկախության ակտի հիման վրա: Հանրաքվեին մասնակցել է ընդհանուր
բնակչության 90.3% -ը, որից 98.9% -ը դրական է պատասխանել հարցին:
Դրանից ելնելով ՝ 1991 թվականի ապրիլի 9-ին ընդունվեց Վրաստանի
պետական անկախության վերականգնման ակտը: 102 տարի է անցել Վրաստանի
անկախացումից:
26/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան