Այս տարի Մառնեուլիում «ամառային մանկապարտեզ» չի գործելու

 

Մառնեուլիում այս տարի «ամառային մանկապարտեզ» չի գործելու։ Որոշումը կայացվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։ Ինչպես ասել է Մառնեուլիի մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը, փոխվել է նաև գրանցման կարգը։
«Մինչև սեպտեմբեր մանկապարտեզները չեն գործելու։ Գրանցումը հավանաբար կսկսվի հունիսի 15-ից։»
«Ամառային մանկապարտեզը» երկար տարիներ է ինչ գոյություն ունի Մառնեուլիում։ Ամեն տարի ամառային մանկապարտեզը կազմակերպվում է մունիցիպալիտետի №1 մանկապարտեզում։ Անցած տարի նույն հաստատություն ընդունվել է 42 երեխա։



28/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები