Ավարտվել են Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարի
դիմումները։
Ըստ վերջնական տվյալների՝ ռեսուրս կենտրոնը ցանկանում է ղեկավարել 11
մարդ։
Հանրային ծառայության բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության
համաձայն՝ հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնի քվեարկության
հիման վրա ոչ ուշ, քան դիմումների ներկայացման վերջնաժամկետից 3 ամիս
հետո։
Ալի Գախրամանովը տարիներ շարունակ եղել է Մառնեուլի կրթական ռեսուրս
կենտրոնի տնօրենը։ Մեզ դեռ հայտնի չէ՝ նա
կմասնակցի մրցույթին, թե
ոչ։
Մինչ Ալի Գախրամանովի նշանակվելը ռեսուրս կենտրոնի ղեկավարի
ժամանակավոր պաշտոնակատար, Մառնեուլիի ներկայիս քաղաքապետ Քենան
Օմարովը 5 տարի զբաղեցրել է ռեսուրս կենտրոնի ղեկավարի պաշտոնը։
Մրցույթի համար անհրաժեշտ պահանջներն են ՝
- Բարձրագույն կրթությունը պարտադիր է՝ բակալավրի
գիտական աստիճան։
- Կրթության ոլորտում 2 տարվա աշխատանքային փորձը
պարտադիր է։
- Պետական լեզվի իմացությունը պարտադիր
է։
Ցանկալի պահանջներ ՝
- Արդյունավետ հաղորդակցվելու և բանակցություններ
վարելու ունակություն
- հանրային հաստատություն ներկայացնելու
ունակություն
- ռազմավարական և բարդ մտածողության
ունակություն
- նախագծերը կառավարելու
ունակություն
- պաշտոնատար անձի մասնագիտական զարգացման,
գնահատման և մոտիվացիայի ունակությունը
- Թիմը զարգացնելու
ունակություն
- Խնդիրները լուծելու և կոնֆլիկտները կառավարելու
ունակություն:
Մրցույթի փուլերը.
- Դիմումների ընտրություն
- Հարցազրույց
Վարձատրություն՝
2394 լարի
«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել
ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին
զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ
տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին
խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից
հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության
շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական
և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին
արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ
կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին
մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ
թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ
երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները
մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական
երազանքի» օրենքին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան