«Սա ընդդիմության միասնությանն ու ճիշտ մոտեցմանը հասնելու համար է»,- Իմամկուլիևը Գախարիայի հրաժարականի մասին
Գիորգի Գախարիան հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Ինչպես ինքը հայտարարեց, իր պաշտոնաթողության պատճառը Նիկա Մելիայի հետ կապված գործով թիմի հետ անհամաձայնությունն է:
«Ցավոք, ես չկարողացա թիմի հետ համաձայնության գալ Նիկա Մելիայի հարցում։ Ուզում եմ հավատալ, որ իմ հրաժարականը կօգնի նվազեցնել բևեռացումը քաղաքական տարածքում», - ասել է Գիորգի Գախարիան:
«Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչ Ախմեդ Իմամկուլիևը արձագանքել է որոշմանը և կարծում է, որ Գախարիայի հրաժարականը միասնության ձեռքբերում է և ընդդիմության ճիշտ մոտեցում:
«Գախարիան հասկացավ, որ այս ընտրությունները կեղծվել են, և այս ֆոնի վրա Մելիային ձերբակալելու գործընթացը սխալ էր: Նա խուսափեց մեկ այլ պատասխանատվությունից, որի համար մեկ անգամ ևս հնարավոր էր առճակատում ժողովրդի և ոստիկանության միջև (հակասություններ): Ընդդիմությունն ու ընդդիմության բոլոր առաջնորդներն ասում էին, որ մենք կօգտագործենք մեր ուժերը ՝ կասեցնելու այս անօրինությունը: Կարող եմ ասել, որ Գախարիան այժմ միակ առաջնորդն է, ավելի ճիշտ էր, ով իմաստուն է գործել «Վրացական երազանքում»: Նրա հրաժարականը ժամանակին էր և ճիշտ »:
Ախմեդ Իմամկուլիևը կարծում է, որ արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ երկրի ճգնաժամից ելք գտնելու համար: Ըստ նրա ՝ երկրի խորը ճգնաժամի մեջ է, որը հաստատում է այլ երկրում աշխատել ցանկացողների թիվը։
«Այս ամենը ՝ ճգնաժամը մեզ ցույց տվեց այն 54000 մարդկանց, ովքեր գրանցվել են մեկ օրում` Գերմանիայում աշխատելու համար: Սա նշանակում է, որ պետությունը գտնվում է շատ խորը ճգնաժամի մեջ: Այս տնտեսական և քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքը արտահերթ ընտրություններն են»:
Նշենք, որ ՆԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել ՝ բացատրելով, որ Նիկա Մելիայի ձերբակալությունը հետաձգվել է ՝ Գախարիայի հրաժարականի պատճառով:
Հավանաբար, «Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի վաղը ՝ փետրվարի 19-ին: Այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

18․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები