Մառնեուլիի 2021 թվականի բյուջեն ավելացել 41 500 000 լարիով

Այսօր ՝ փետրվարի 19-ին, տեղի է ունեցել Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոյի նիստը: Երեք հարց է բարձրացվել Քաղխորհրդի նիստում քննարկման

համար:
Սակրեբուլոյի նիստի առաջին հարցը 2021 թվականի բյուջեի փոփոխություններն էին: Ինչպես նիստի ժամանակ ասել է Մառնեուլի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Վուգար Մամեդովը, նախորդ տարվա բյուջեից մնացած միջոցները կավելանան այս տարվա բյուջեին:
«Ես ուզում եմ տեղեկացնել, որ բյուջետային 2020 թվականն ավարտված է, և, իհարկե, բյուջեի մնացորդը մնում է իր պարտավորությունների հետ: Մենք պարտավոր ենք բյուջեում նշել այդ մնացորդը: Ելքային մնացորդը, իր պարտավորություններով, կազմում է 5,210,000 լարի, բայց այս գումարից 980,000 լարին մնում է ազատ գումար: Այս գումարը կբաշխվի այս տարվա բյուջեում իրականացվելիք նախագծերին », - ասել է Վուգար Մամեդովը։
Ըստ Մամեդովի, փոփոխությունների արդյունքում Մառնեուլիի քաղաքապետարանի 2021 թվականի բյուջեն ավելացվել է ՝ կազմելով 41 500 000 լարի: Դրանից քաղաքապետարանի սեփական միջոցները կազմում են 34 500 000 լարի, իսկ պետական բյուջեից հատկացված գումարը ՝ 7 000 000 լարի:
Երկրորդ հարցի քննարկման ընթացքում փոփոխություններ են կատարվել Մառնեուլի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերում: Հարցի զեկուցող, Մառնեուլիի փոխքաղաքապետ Լաշա Լոբջանիձեն ասել է, որ այսօր կատարված փոփոխության արդյունքում Մառնեուլի քաղաքապետարանում վերակազմակերպման գործընթացն ու ծառայությունների կանոնակարգերը ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից:
«Մարտի 1-ից մենք ուզում ենք ուժի մեջ մտցնել, որպեսզի մրցույթներ հայտարարվի և այդ թափուր տեղերը օրենքով սահմանված կարգով և ժամանակին լրացնելու համար», - ասել է Լաշա Լոբջանիձեն:
Քաղաքային խորհրդում բարձրացված երրորդ հարցը վերաբերում էր Մառնեուլի-Ալգեթի ուղղությամբ երթևեկող քաղաքային ավտոբուսին: Հարցը բարձրաձայնողի խոսքով ՝ ավտոբուսը կանգ է առնում Մառնեուլի շուկայի մոտակայքում, այդ իսկ պատճառով այդ տարածքում հաճախ մեքենաներ են կայանում, և այլևս տեղ չի լինում: Սակրեբուլոն որոշում էկայացրել արգելքային ցուցանակ տեղադրել քաղաքային ավտոբուսի կանգառում, համաձայն որի ՝ մեքենաներին արգելվելու է կանգնել հասարակական տրանսպորտին պատկանող վայրում:

19․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები