Մառնեուլի քաղաքապետարանի չորրորդ հարկում կստեղծվի արխիվային սենյակ

Արխիվային սենյակ կստեղծվի Մառնեուլիի քաղաքապետարանի չորրորդ հարկում: Տեղական ինքնակառավարումը

նշված տարածքը ֆինանսաբյուջետային ծառայության համար կիրականացնի 4960 լարիով: Արխիվային սենյակի տեղադրման համար Քաղաքապետարանը պարզեցված գնման ընթացակարգի միջոցով որոշում է կայացրել և պայմանագիր կնքել անհատ ձեռներեց ՝ Զաքիր Բայրամովի հետ:
«Տեղեկացնում եմ ձեզ, որ Մառնեուլի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայությունը որոշակի տարածք է պահանջում փաստաթղթերը արխիվացնելու համար: Հաշվի առնելով այն փաստը, որ նշված տարածքը չի գտնվի քաղաքապետարանի շենքում, խնդրում եմ համապատասխան ծառայությանը հանձնարարել շենքի չորրորդ հարկում կազմակերպել թեթև շինարարության արխիվային սենյակ », - ասված է մրցույթի պարզեցված հաշվետվությունում:
Անհատ ձեռնարկատերը պարտավոր է պայմանագրի կնքման օրվանից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 26-ը քաղաքապետարանի չորրորդ հարկում կազմակերպել 11 քմ մակերեսով արխիվային սենյակ:
Նշված աշխատանքների համար Մառնեուլիի քաղաքապետարանը գումար է հատկացրել 2021 թվականի բյուջեից։

23․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები