Մառնեուլի քաղաքապետարանի աշխատակիցը ի նշան բողոքի հրաժարական է տվել

Մառնեուլի քաղաքապետարանի վերահսկողության վարչության

աշխատակից Թամկին Նագիեւը հրաժարական է տվել:
«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Նագիեւն ասել է, որ ծառայությունը թողնելու պատճառը իր եւ քաղաքապետարանի աշխատակիցների միջեւ տարաձայնություններն են:
«Ես ինչ-ինչ պատճառներով լքեցի իմ աշխատանքը: Կարծիքի տարբերություն կար: Ես հստակ չեմ կարող ամեն ինչ ասել: Միայն կարող եմ ասել, որ օրինակ քաղաքապետարանում, երբ ժողովներ էին լինում, ասում էին, որ ժողովում կլինի այն, ինչ ուզում ենք: Ես չեմ ուզում խոսել աննուներ նշելով »:
Թամկին Նագիևը ապրիլի 13-ին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել պաշտոնաթող լինելու մասին: Նա գրել է, որ Մառնեուլիի քաղաքապետարանում օրենքներ և կանոններ չկան, ոչ ոք չի գնահատում կրթությունն ու արժանիքները։
Նշենք, որ Թամկին Նագիեւը երեք տարի աշխատել է Մառնեուլիի քաղաքապետարանում:

14․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები