Նոյեմբերի 21-ին Մառնեուլիում նշվում է «Շոթաոբան»։ ՏԻՄ-ն արդեն
պարզեցված կարգով 200 լարիի ծաղիկ է գնել ձեռներեց Շորենա
Սվիանիձե-Մաճավարիանիից։
Մեկ ծաղկեպսակի համար քաղաքապետարանը վճարել է 140 լարի, իսկ 10 վարդի
համար՝ 60 լարի։
Ինչպես Ռադիո «Մառնեուլին» հայտնել են ՏԻՄ-ից, «Շոթաոբան» կնշվի
Մառնեուլիի հանրային գրադարանում փոքրիկ միջոցառմամբ, որտեղ տարբեր
դպրոցների աշակերտներ կկարդան հատվածներ Ընձենավորից։
Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքային խորհուրդը
աջակցել է «Շոթաոբաի»
տոնի հաստատմանը 2021 թվականի օգոստոսի 6-ին։ Քաղաքապետարանի
կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության
պետ Էլգուջա Կուպատաձեն տոնը սահմանելու նախաձեռնությամբ հանդես է
եկել քաղաքապետարանի խորհրդի նիստում և նշել, որ «Շոթաոբաի» պետական
տոնը պետք է նշվի քաղաքապետարանում ամեն տարի նոյեմբերի 20-ին։
Նշենք, որ Մառնեուլիում գտնվող Շոթա Ռուսթավելլիի հուշարձանը
պաշտոնապես բացվել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին։ Արձանի գնումն ու
տեղադրումը քաղաքապետարանին արժեցել է 112 520 լարի։
Լուսանկար՝ Ռադիո «Մառնեուլի» արխիվ
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան