Մառնեուլիի սակրեբուլոն աջակցել է Ամանորի միջոցառումների համար 140 000 լարիի հատկացմանը.

Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն  աջակցել է ամանորյա միջոցառման համար 140 հազար լարիի հատկացմանը։

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Մառնեուլիի քաղաքային խորհրդի նիստում քննարկվել են 2022 թվականի բյուջեի փոփոխությունները։ Փոփոխություններից մեկը վերաբերում է մշակութային միջոցառումների բյուջեի ավելացմանը։
Ինչպես հանդիպմանը ասաց Մայա Նավերյանին,  ով ցանկանում է ստանձնել Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության  ղեկավարի պաշտոնը, Ամանորի միջոցառումը նախատեսվում է անցկացնել Մառնեուլիում դեկտեմբերի 30-ին։

«Մշակութային միջոցառումների ֆինանսավորումն ավելացել է 140 հազար լարիով։ Խոսքը վերաբերում է ամանորյա միջոցառմանը, որը կանցկացվի դեկտեմբերի 30-ին։ Ամանորյա միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն մանկական ժամանցի տարածքներ, Սուրբ Ծննդյան տոնավաճառներ, ցուցահանդես-վաճառքներ և ամանորյա տներ։ Տարբեր վայրերում կտեղադրվեն ֆոտոնկարահանման գոտիներ և ամանորյա ինստալացիաներ։ Ձմեռ պապը քաղաքապետարանում բնակվող երեխաներին նվերներ ու քաղցրավենիք կտա։ Երեկոյան տեղի կունենան համերգներ։ Ամանորյա միջոցառումները կավարտվեն հրավառությամբ», - ասել է  Մայա Նավերյանին։ 

Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն մի քանի մրցույթ է հայտարարել գալիք 2023  թվականը  դիմավորելու համար։  Համաձայն հայտարարված երեք մրցույթների՝ Ամանորին ՏԻՄ-ը հատկացրել է 360 650 լարի, քաղաքի լուսավորության համար՝ 199 900 լարի, արհեստական ​​տոնածառ գնելու համար՝ 65 600 լարի, միջոցառում կազմակերպելու համար՝ 85 150 լարի։ 

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google