Մառնեուլիի 2023 թվականի բյուջեն սահմանվել է 67 214 900 լարի
Այսօր՝ հունվարի 30-ին, տեղի է ունեցել Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի նիստը, որտեղ 2023 թվականի տեղական բյուջեն սահմանվել է 67 214 900 լարի։ Նշված գումարը, կարելի է ասել, զգալիորեն գերազանցում է մյուս տարիների բյուջեն։ Ճանապարհային ենթակառուցվածքներ, ջրային համակարգերի զարգացում, արտաքին լուսավորություն, քաղաքային տրանսպորտի զարգացում, խարխուլ շենքերի և տների վերականգնում, տոնական միջոցառումների և սպորտային օբյեկտների խթանում՝ սրանք այն ուղղություններից են, որոնց վրա կծախսվի 2023 թվականի Մառնեուլիի բյուջեն։

Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնակատար Մայա Նավերյանին  հունվարի 30-ին կայացած ավագանու նիստում խոսել է ֆինանսական ակտիվների և պարտավորությունների փոփոխության մասին։

«Ճանապարհների սպասարկում 197 714 լարի, ճանապարհների կառուցում և վերականգնում 2 115 479, խմելու ջրի համակարգի շահագործում, ոչ ֆինանսական ակտիվների ավելացում 61 000 լարի։ Խմելու ջրի կառուցում և վերականգնում, ոչ ֆինանսական ակտիվների ավելացում՝ 2 707 822 լարի, այդ թվում՝ 608 322 լարիով պարտավորությունների նվազում։ Ոռոգման ջրանցքների և թմբային կառույցների կազմակերպում-վերականգնում 85 310 լարի, արտաքին լուսավորության նոր կետի կազմակերպում 6 318 լարի, մարզական օբյեկտների վերազինում, վերականգնում և կառուցում 205 521 լարի»



Խորհրդի նիստում քննարկվել է օրակարգում ընդգրկված 6 հարց։ Այդ թվում, Մառնեուլիի քաղաքապետարանում աշխատանքային պայմանագրով զբաղվածների թվաքանակի և նրանց պաշտոնական աշխատավարձի չափի մասին համաձայնագրի վերաբերյալ, նախատեսվել է Վրաստանի մարզերում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից ֆինանսավորվելիք ծրագրի մասին Վրաստանի պետական ​​բյուջեով և սոցիալական հարցերով։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები