Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է մի անձի, ով
մեղադրվում է 15-ամյա աղջկան հարկադրաբար նշանադրելու մեջ։
Տեղեկությունը «Ռադիո Մառնեուլի» հաստատել են ՆԳՆ-ից և հայտնել, որ
աղջիկն այժմ ապահով վայրում է։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է
սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ և 150-րդ հոդվածներով։
126-րդ հոդվածը վերաբերում է բռնությանը, իսկ 150-րդ հոդվածը՝
հարկադրանքին։
Ռադիո Մառնեուլիի տեղեկություններով՝ նա անչափահասի
ընտանիքի անդամ
է։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Aktual.ge-ն,
Մառնեուլիում անհետացել է 15-ամյա մի աղջիկ։ Դեպքը տեղի է ունեցել
փետրվարի 2-ին։ Դեռահասին բռնի ուժով են նշանադրել, ինչի պատճառով
15-ամյա աղջիկը փախել է տնից։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան