Սադախլոյի ներքին ճանապարհների ասֆալտապատման համար հատկացվել է 526 863 լարի

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը ներքին ճանապարհներ կկառուցի Սադախլո գյուղի  երկու հատվածում։

Մառնեուլիի քաղաքապետարանը 526 863 լարիի մրցույթ է հայտարարել Սադախլոյի ներքին ճանապարհների վերականգնման համար։

Սադլոյի ներքին ճանապարհների կառուցման համար նախատեսված գումարն ամբողջությամբ հատկացվում է Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեից։

«Մատակարարը պարտավոր է աշխատանքները կատարել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված համապատասխան շինարարական և բնապահպանական նորմերին և կանոններին համապատասխան՝ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերին համապատասխան։ Կատարված աշխատանքների որակի երաշխիքային ժամկետը 3 (երեք) տարի է վերջնական ընդունման-հանձնման ակտի ստորագրումից հետո: - նշված է Սադախլոյի  ներքին ճանապարհների հայտարարված մրցույթում։

Աշխատանքների կատարման մրցույթը տեղական ինքնակառավարումը հայտարարել է մարտի 30-ին։ Դրան մասնակցել ցանկացող ընկերությունները մրցութային առաջարկներ կարող են ներկայացնել ապրիլի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է իրեն հանձնարարված աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google