Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների
համաձայն՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի բնակչությունը կազմում է 107
500 մարդ։
Տվյալներն ընդգրկում են մինչև 2023 թվականի հունվարի 1-ն ընկած
ժամանակահատվածը։ 107 500 բնակչից 23900-ը բնակվում է Մառնեուլի
քաղաքում, 83600-ը՝ գյուղական բնակավայրերում։ Ըստ վիճակագրական
տվյալների՝ ամենամեծ թվով մարդիկ Մառնեուլիում են ապրել 1994
թվականին, երբ Մառնեուլիի բնակչությունը կազմում էր 128 000 մարդ։ 28
տարվա ընթացքում
Մառնեուլիի բնակչությունը նվազել է 20 800-ով։
2022 թվականի ընթացքում Մառնեուլիում ընդհանուր առմամբ ծնվել է 1513
երեխա։ Մառնեուլի քաղաքում՝ 292, գյուղերում՝ 1221, Մառնեուլիում
ծնված երեխաներից 818-ը տղա են, 695-ը՝ աղջիկ։
Անցյալ տարի Մառնեուլիում մահացել է 998 մարդ։ Դրանցից 208-ը՝
քաղաքային, իսկ 789-ը՝ գյուղական բնակավայրերում։
Մառնեուլիում գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների
ցուցանիշն արտացոլված է վիճակագրական տվյալների մեջ։ 2022 թվականին
Մառնեուլիում ստեղծվել է 807 նոր ընտանիք, որից 165-ը՝ քաղաքային,
642-ը՝ գյուղական բնակավայրերում։ Ինչ վերաբերում է գրանցված
ամուսնալուծությունների ցուցանիշին, ապա նախորդ տարի Մառնեուլիում
գրանցվել է 237 ամուսնալուծություն, որից 53-ը՝ քաղաքային, 184-ը՝
գյուղական բնակավայրերում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան