Ինչո՞ւ է հասարակական տրանսպորտի բացակայությունը խնդրահարույց Մառնեուլիի կանանց համար

Ըստ "Սաֆարի"  կողմից կատարված  "Մառնեուլիի քաղաքապետարանում  էթնիկ փոքրամասնության կանանց խնդիրների և կարիքների ուսումնասիրության»

՝ Մանեուլիի մունիցիպալիտետում բնակվող կանանց խնդիրը հասարակական տրանսպորտի անսարքությունն ու շատ դեպքերում բացակայությունն է։

Հարցման մասնակիցների կարծիքով՝ իրենց համար ամենասուր խնդիրը տրանսպորտի խնդիրն է։ Հետազոտությունը նշում է, որ շատ դեպքերում երիտասարդ տղամարդիկ կարողանում են հասնել իրենց նպատակակետին տարբեր ճանապարհներով, սակայն երիտասարդ կանայք չեն կարողանում դա անել, քանի որ նրանց համար մշակութային և գենդերային տեսանկյունից  անընդունելի է անծանոթի մեքենա նստելը  կամ ցատկել տրակտորի վրա  և  հասնել մինչև գյուղ:

«Համապատասխանաբար, տրանսպորտի բացակայությունը կանանց վրա շատ ավելի բացասական է ազդում, քան տղամարդկանց։ Ինչպես ասում է հարցվողներից մեկը ՝ 
«Տղայիս ասացի՝ լավ է որ դու Մառնեուլիում դասընթացների ես գնում, մյուս անգամ քրոջդ էլ տար»։ Նա պատասխանեց ՝  «Այսօր երբ  գնացի, տրանսպորտ չկար, սկզբում ավտոստոպ արեցի, հետո տրակտորով եկա, քրոջս  որտե՞ղ  նստեցնեմ» (Խանջիղազլո գյուղից երկու դիմորդների մայր տնային տնտեսուհի)
»,- նշված է ուսումնասիրության մեջ

Հարցվածների հիման վրա «Սաֆարը» նշում է, որ հատկապես ծանր վիճակում են այն գյուղերը, որոնք գտնվում են կենտրոնական ճանապարհներից հեռու, քանի որ բնակչությունը ստիպված է մի քանի կիլոմետր քայլել մայրուղի հասնելու և հասարակական տրանսպորտից օգտվելու համար։

«Եթե վաղ առավոտից շուկա եք գնում, և  ժամը 12-ն անցել է, իսկ գյուղի երթուղային տաքսին արդեն գնացել է, պետք է սպասել կարմիր կամրջի մոտ։ Այսքան քաշը ձեռքին շուկայից 3 կմ մենակ քայլել հնարավոր չէ։ Եվ երկրորդ՝ դու կին ես, ինչպե՞ս կարող ես այդքան քայլել։ Եթե ​​գյուղից ծանոթ մեկը կանգնեցնի մեքենայով, դու կուզենաս նստել, հետո ի՞նչ կասեն մարդիկ։ Դե, դա մեր օրակարգը չէ...»,- ասում է հետազոտության մասնակից, 43-ամյա տնային տնտեսուհի, 3 թոռների տատիկը Խանջիղազլո գյուղից։

Ըստ Մառնեուլիի քաղաքապետարանի « էթնիկ փոքրամասնության կանանց խնդիրների և կարիքների հետազոտության»՝ գյուղից երբեմն մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում մայրուղի տանող ճանապարհը, ինչը խիստ բարդացնում է իրավիճակը հատկապես կանանց համար  և ավելին, տարեց կանանց համար, ովքեր դժվարությամբ են քայլում, և երիտասարդ կանանց համար, դա կարող է նույնիսկ վտանգավոր լինել գենդերային բռնության տեսանկյունից: Եթե ​​ինչ-որ մեկին հաջողվում է գյուղից դուրս գալ մայրուղու վրա, նա պետք է կանգնի և սպասի շատ երկար, երբեմն նույնիսկ երկու ժամ։ Ըստ հետազոտության՝ տրանսպորտի բացակայությունը ամենասուր խնդիրն է։ Ըստ այդմ, տեղի կանանց հիմնական կարիքներից մեկը պատշաճ հասարակական տրանսպորտն է։

«Մառնեուլիի մունիցիպալիտետում էթնիկ փոքրամասնությունների կանանց խնդիրների և կարիքների վերաբերյալ հետազոտության նպատակն է խթանել էթնիկ փոքրամասնությունների կանանց ներգրավվածությունը տեղական քաղաքականության մեջ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები