Մառնեուլիի ջրամատակարարման խնդիրը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում կանանց համար. հետազոտություն

«Սաֆարի» հետազոտության համաձայն՝ մառնեուլցի կանանց համար գլխավոր մարտահրավերներից մեկը ջրամատակարարման խնդիրն է։

Կազմակերպությունը ապրիլի 20-ին հրապարակել է «Մառնեուլիի մունիցիպալիտետի  էթնիկ փոքրամասնության կանանց խնդիրների և կարիքների վերաբերյալ հետազոտությունը»։

«Գյուղեր կան, որտեղ անգամ խմելու ջուր չկա։ Հարցվածների խոսքով՝ պարզվել է, որ բնակչությունը խմելու ջուրը գնում է սեփական միջոցներով՝ ընտանեկան բյուջեից, և ծախսվում է շատ ավելի մեծ գումար, քան պետք է վճարեր պետության կողմից տրամադրվող ջրի սպառման համար։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերի մեծ մասը՝ ոմանք ավելի քիչ, ոմանք ավելի շատ, տառապում են ոռոգման/խմելու ջրի խնդրով։ - նշված է ուսումնասիրության մեջ։

Հարցման պատասխանողի կարծիքով՝ ջրի բացակայությունը հատկապես ծանր դրության մեջ է դնում կանանց, քանի որ նրանք են, ովքեր ստիպված են խմելու ջուրը հեռու տարածություններից բերել և խնայել, ինչը ազդում է նրանց խնամքի աշխատանքի վրա, նրանք ավելի շատ ժամանակ են ծախսում և այլևս ռեսուրսներ չունեն կենտրոնանալու այլ հարցերի վրա:

«Մեր գյուղն ամենաշատն անհանգստացած է ջրի բացակայությունից։ Այս խնդիրն ամենից շատ ազդում է մեզ՝ կանանց վրա։ Ջրազրկումը մեզ համար դժվարություններ է ստեղծում։ Մենք միշտ պետք է տնտեսենք»։ - ասում է հետազոտության մասնակից , տնային տնտեսուհին մի կին Ալգեթից։

«Ջուրը շատ հիմնարար կարիք է։ Տարիներ շարունակ մեր ջրի խնդիրը չի լուծվում։ Մենք  դիմեցին  բոլոր նրանց, ում կարողացանք: Բայց  խնդիրը  չլուծվեց»։ - ասում է Ալգեթիից 64-ամյա թոշակառու ուսուցիչը։

«Մառնեուլիի մունիցիպալիտետում բնակվող էթնիկ փոքրամասնությունների կանանց խնդիրների և կարիքների վերաբերյալ հետազոտության մեջ խոսվում է նաև ճանապարհային և կոյուղու ենթակառուցվածքային խնդիրների մասին։ Հետազոտության համաձայն՝ գյուղական ճանապարհների ասֆալտապատումն ու արտաքին լուսավորության չտեղադրումը դեռևս խնդիր է, ինչը հատկապես վտանգավոր է կանանց համար գիշերային ժամերին տեղաշարժվելու համար։

«Կարևոր խնդիր է նաև կոյուղաջրերի բացակայությունը։ Հետազոտությամբ պարզվել է, որ կոյուղի չկա ո՛չ քաղաքում, ո՛չ գյուղերում։ Բոլորը տանն ունեն ջրհոր, որտեղ կոյուղաջուր են հավաքում, մի քանի տարին մեկ կոյուղատար մեքենա են վարձում ու մաքրում։ Սակայն այստեղ հետաքրքիրն այն է, որ կին հարցվողներից ոչ մեկն այս խնդիրը չի ընկալում որպես հիմնական խնդիր, պարզապես նրանք դժվարանում են պատկերացնել, թե ինչպիսի կյանք կլիներ, եթե կոյուղագիծ լիներ։ - նշված է ուսումնասիրության մեջ

Հետազոտական ​​դաշտային աշխատանք 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին, որի շրջանակներում անցկացվել են 15 ֆոկուս խմբեր և շուրջ 200 կին հարցազրույց են անցկացրել: Պարզվել է, որ հարցվողները բախվել են մի քանի ընդհանուր մարտահրավերների, այդ թվում՝ ենթակառուցվածքային, կրթական, մշակութային, առողջապահական և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები