Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի դեսպանները Մառնեուլիում հանդիպումներ են ունեցել «ՆԱՏՕ»-ի վերաբերյալ
Այսօր՝ մայիսի 15-ին, Մառնեուլի են այցելել Վրաստանում ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանատների Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի դեսպանները և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը։ Այցի շրջանակներում դեսպանները հանդիպումներ են ունեցել Մառնեուլիում գործող տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական ու լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումները մեկնարկել են Մառնեուլիի հանրային գրադարանի դիմաց, որտեղ քաղաքացիներին դիմավորել են տարբեր հուշանվերներով և ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական բրոշյուրներով։

«Ռադիո Մարնեուլիի» հետ զրույցում Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովն ասել է, որ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների և երիտասարդների հետ և քննարկել ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև հարաբերություններին վերաբերող հարցեր: 

«Սա տարածաշրջանային հանդիպումների մի մասն է, որը մենք նախատեսում ենք անցկացնել Վրաստանի բոլոր շրջաններում, որպեսզի շրջանների բնակիչները ուղիղ տեղեկատվություն ունենան ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներից և կապ հաստատեն դեսպանատների հետ,  Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությամբ»։ - ասաց Ալեքսանդր Վիննիկովը։

Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է։ Նրա խոսքով, Վրաստանը ՆԱՏՕ-ի հավակնորդ երկիր է, և ՆԱՏՕ-ի անդամները 2008 թվականին հայտարարել են Վրաստանին ՆԱՏՕ-ին միանալու պատրաստակամության մասին, իսկ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը և կապի դեսպանատները օգնում են Վրաստանին համապատասխանել ՆԱՏՕ-ի չափանիշներին և միանալ ռազմաքաղաքական կազմակերպությանը:

Վրաստանում Ռումինիայի դեսպան Ռազվան Ռոթունդուն ասել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն ունի, և երկիրը վաղուց է հայտարարել այդ մասին, այդ իսկ պատճառով Ռումինիան և Մեծ Բրիտանիան աշխատում են Վրաստանի հետ այդ նպատակին հասնելու համար։

«Ես ներկայացնում եմ մի երկիր, որը միշտ աջակցել է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ սկսած 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովից: Բայց չպետք է մոռանալ, որ ՆԱՏՕ-ն որոշումներ է կայացնում՝ հիմնվելով կոնսենսուսի վրա։ Իհարկե կան ռազմական պայմաններ։ Բայց ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական միություն է, եւ անհրաժեշտ է, որ երկրի անդամակցության համար քաղաքական չափանիշները բավարարվեն»։ - ասաց Ռազվան Ռոթունդուն

Ինչպես Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը և Վրաստանում Ռումինիայի դեսպանը, այնպես էլ Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը նշեց, որ հատկանշական է, որ դեսպանատները չեն մնացել միայն Թբիլիսիում և գնացել են Վրաստանի բոլոր շրջանները, քանի որ մայրաքաղաքը ոչ ամբողջ երկիրը, և Վրաստանը միայն Թբիլիսին չէ։

«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի մասին տեղեկատվության տրամադրումը բնակչությանը ներդրում է Վրաստանի ժողովրդավարության մեջ։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ բնակչության մեծամասնությունը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, անդամակցել Եվրամիությանը, և բոլոր խոշոր քաղաքական կուսակցություններն ասում են, որ դա է իրենց նպատակը։ Այնպես որ, այն, ինչ հիմա անում ենք, գալիս ենք ու բնակչությանը բացատրում, թե ինչ է ՆԱՏՕ-ն, դա ներդրում է Վրաստանի ժողովրդավարության և Վրաստանի ապագայի մեջ, դրա համար էլ Մեծ Բրիտանիան սրա մեծ ջատագովն է»,- ասել է  Մարկ Քլեյթոնն։

Միացյալ Թագավորությունը և Ռումինիան երկու տարի ժամկետով հանդես կգան որպես ՆԱՏՕ-ի կապի դեսպանություններ։ Գործելով որպես կոնտակտային դեսպանատներ՝ Մեծ Բրիտանիան և Ռումինիան կաշխատեն էլ ավելի սերտ կապեր հաստատել Դաշինքի և Վրաստանի միջև:

Այսօր՝ մայիսի 15-ին, Մարնուելիում «Շարժվող դեսպանության» շրջանակներում տեղի ունեցավ միջոցառում։ Հանդիպումը սկսվեց ժամը 14:30-ին Մառնեուլիի հանրային գրադարանի դիմացի այգում, և հյուրերը հնարավորություն ունեցան զրուցել պատվիրակության ներկայացուցիչների հետ և անձամբ նրանցից տեղեկություններ իմանալ ՆԱՏՕ-ի մասին։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები