Մառնեուլիի 61 գյուղերում իրականացվելիք ծրագրերի ցանկ

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը ստորագրել է չորս պարզեցված գնում՝ «Գյուղական աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվելիք նախագծերի նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի ձեռքբերման համար։

Քաղաքապետարանը 35687 լարի արժողությամբ 4 պարզեցված գնում է կնքել չորս տարբեր ընկերությունների հետ։

Առաջին պարզեցված գնման համաձայն՝ ՏԻՄ-ը ցանկանում է ձեռք բերել 7 գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման, 3 գյուղի ներքին ճանապարհների բետոնապատման և 1 գյուղում կամրջի կառուցման/վերականգնման նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերը։ "Գզամկլեվի 2001" ՍՊԸ-ից  6 393 լարիով  և 24 թեթրիով։

Առաջարկում ենք 11 գյուղերում նախատեսված ծրագրերի ցանկ, որոնք կիրականացվեն «Գյուղերի աջակցության ծրագրի» շրջանակներում ՝ 

1. Զեմո Կուլար - ներքին ճանապարհների բարեկարգում 20 000 00 լարի
2. Բրդաձորի ներքին ճանապարհների բարեկարգում 10000 լարի
3. Գաջիսկենդի ներքին ճանապարհների բարեկարգում 16000 լարի
4. Կղուդրոյի ներքին ճանապարհների բարեկարգում 10000 լարի
5.Իմիրճալայում ներքին ճանապարհների բարեկարգում 12000 լարի
6. Խուլդարայի ճանապարհների բարեկարգում 16000 լարի
7. Վերխվիանի Աղքյորփի-Վերխվիանի կապող ճանապարհի բարեկարգում 10.000 լարի.
8. Ջանխոշի ներքին ճանապարհի վերականգնում (երկաթբետոնի կազմակերպում մուտքի ճանապարհին) 20000 լարի.
9. Մոլաօղլի բետոնե ճանապարհի փռում 40 000 լարի
10. Բուրմայում բետոնե ճանապարհ 20 000 լարի
11. Չանախչիի կամրջի վերականգնում (երկրորդ փուլ, ավարտ) 24000 լարի։

Տեղական ինքնակառավարումը «Հիդրոպրոեկտի» ՍՊԸ-ի հետ կնքել է 10502 լարի երկրորդ պարզեցված գնումը, համաձայն որի քաղաքապետարանը ձեռք է բերելու Մառնեուլիի մունիցիպալիտետի  8 գյուղերի ոռոգման ջրի համակարգերի կազմակերպման/վերականգնման նախագծային և ծախսային փաստաթղթերը,  և գյուղի ծրագրի շրջանակներում 3 գյուղերում խմելու ջրի վերականգնման աշխատանքներ։

Ահա 11 գյուղերում իրականացվելիք ծրագրերի ցանկը.

1. Դամիայի բնական աղբյուրից խմելու ջրի խողովակի վերականգնում 12 000 լարի
2. Խոխմելի երկու աղբյուրների վերականգնում 10000 լարի
3. Թակալոյի խմելու ջրի ավազանի վերականգնում 20000 լարի
4. Մեծամուլայի դրենաժային ջրանցքների վերականգնում 10000 լարի
5. Մարադիսի դրենաժային ջրանցքների կազմակերպում 12000 լարի
6. Ուլաշլոյի ոռոգման ջրանցքի վերականգնում 16000 լարի
7. Սաբիրքենդի ոռոգման համակարգի վերականգնում 20000 լարի
8. Ախկուլայի ոռոգման ջրանցքի վերականգնում 10000 լարի
9. Խիխանի ոռոգման ջրանցքի ներքին ցանցի կազմակերպում 16000 լարի
10. Սաիմերլոյի ոռոգման ջրանցքի վերականգնում 40000 լարի
11. Բեգլիարի ոռոգման փոքր ջրանցքների կազմակերպում 12000 լարի։

Երրորդ պարզեցված գնումը Մառնեուլիի քաղաքապետարանը կնքել է «Մերկուրի+» ՍՊԸ-ի հետ։ 3800 լարիի պարզեցված գնման համաձայն՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի 7 գյուղերի գերեզմանատան ցանկապատման նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերը ձեռք են բերելու ինքնակառավարումը։

Ահա 7 գյուղերի ցանկը, որտեղ գյուղերի աջակցության ծրագրի շրջանակներում կցանկապատվեն գերեզմանատներ  ՝

1. Կիրովկայի գերեզմանատան պարիսպապատում 16000 լարի
2. Քվեմո Սարալիի գերեզմանատան պարիսպապատում, 26000 լարի
3. Զեմո Սարալիի գերեզմանատան պարիսպապատում 26000 լարի
4. Ալգետի խաղողագործություն, գերեզմանոցի պարսպապատում, 23000 լարի
5. Իլմազլոյի գերեզմանատան պարիսպապատում, 23000 լարի
6. Խանջիգազլոյի գերեզմանատան պարիսպապատում 22000 լարի
7. Ծոպի գերեզմանատան պարիսպապատում 16000 լարի։

Մառնեուլիի քաղաքապետարանը «Լիգա 2006» ՍՊԸ-ի հետ կնքել է 14991 լարի և 90 թեթրիի արժողությամբ չորրորդ պարզեցված գնումը։ Պարզեցված գնումների համաձայն՝ 32 գյուղերի արտաքին լուսավորության աշխատանքների կազմակերպման համար ինքնակառավարումը ձեռք կբերի նախագծա-ծախսային հաշվառման փաստաթղթեր։

Առաջարկում ենք 32 գյուղերի ցանկ, որտեղ կկազմակերպվի արտաքին լուսավորություն.

1. Կաչագան 20000 լարի
2. Կիրաչ Մուղանլո 20000 լարի
3. Կասումլո 20000 լարի
4. Աղմամեդլո 20000 լարի
5. Քուշչու 16000 լարի
6. Դամիա-Գիաուրարխ 20000 լարի
7. Ախլոլալո 16000 լարի
8. Խոժոռնի 16000 լարի
9. Կիրիխլո 20000 լարի
10.  Դաշթափա 15000 լարի
11. Շահումյան 20.000 լարի
12. Շուլավերի 20000 լարի
13. Իմիր 20000 լարի
14. Ախլոմախմուդլո 16000 լարի
15. Սեիդգոջալո 16000 լարի
16. Քութլիար 20000 լարի
17. Բայդար 16000 լարի
18. Դիդի Մուղանլո 20000 լարի
19. Երկրորդ Քեսալո 20000 լարի
20. Առաջին Քեսալո 20000 լարի է
21. Կապանախչի 20000 լարի
22. Քեշալո 20000 լարի
23. Կիզիլաջլո 20000 լարի
24. Ալգեթի 20000 լարի
25. Սաբիրքենդի 20000 լարի
26. Ազիզքենդ 20000 լարի
27. Թազաքենդի (Ալգեթի) 20000 լարի
28. Սադախլո 40000 լարի
29. Թազաքենդի  16000 լարի
30. Օփրեթ 10000 լարի
31. Ախքյորփի 16000 լարի
32. Դիոկնիս 12000 լարի

Մառնեուլի գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում փետրվարի 1-15-ը տեղի են ունեցել գյուղի ընդհանուր ժողովներ և խորհրդակցություններ բնակչության հետ։ Գյուղի աջակցության ծրագրի համար 2023 թվականին Վրաստանի մարզերում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի։ Գումարը բաշխվել է գյուղերի միջև՝ ըստ բնակչության թվի։ Մեկ գյուղի համար նվազագույն գումարը 10000 է, իսկ առավելագույնը՝ 20000 լարի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები