Դրամաշնորհային մրցույթ լրագրողների համար

Ժուռնալիստների միությունը «Ժողովրդի ձայնը» (Ռադիո «Մառնեուլի») և չեխական «Fiffle in Need» կազմակերպությունը հայտարարում են դրամաշնորհային մրցույթ մեդիա կազմակերպությունների, անկախ և քաղաքացի լրագրողների համար «Մեդիագրագիտությունը Վրաստանում ժողովրդավարական և կայուն հասարակության համար»  համատեղ նախագծի շրջանակներում։



Ծրագիրը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում է Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախքի մարզերում։

Դրամաշնորհային բաղադրիչ ՝ 

Դրամաշնորհային մրցույթը վերաբերում է ընտրական շրջանում ապատեղեկատվության դեմ պայքարին և ընտրողների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։

Լրագրողական աշխատանքների ստեղծման համար պատրաստված ծրագրի հայտում պետք է նկարագրվի, թե ինչպես դրանց պատրաստումն ու հրապարակումը կնպաստեն էթնիկ և կրոնական փոքրամասնություններով բնակեցված շրջանների ընտրողների իրազեկվածության բարձրացմանը ընտրական հարցերի վերաբերյալ, տեղեկացված ընտրությունների, ապատեղեկատվության դեմ պայքարի, ընտրական գործընթացի վերլուծության և ընդհանրապես աջակցելով ժողովրդավարացման գործընթացին:

Մրցույթի պայմանները ՝ 

** Մրցույթին մասնակցել ցանկացող մեդիա կազմակերպությունը պետք է գրանցված լինի Վրաստանում;
** Լրացված հայտի ձևի հետ մեկտեղ դիմորդները պետք է ուղարկեն իրենց կողմից վերջին 3 տարվա ընթացքում ստեղծած և հրապարակված լրագրողական աշխատանքների հղումներ՝ ընտրությունների, կառավարության հաշվետվողականության և քաղաքացիական վերահսկողության հարցերի վերաբերյալ
** Դրամաշնորհային մրցույթի արդյունքում կընտրվի լավագույն գնահատական ​​ունեցող 2 հայտ։ Յուրաքանչյուրի  ստեղծման համար իրականացնող կազմակերպության կողմից տրամադրվում է 2600 եվրոյի (համարժեք լարիին) ֆինանսական աջակցություն՝ ներառյալ հարկերը։ Հաշվարկը կկատարվի լարիով` վճարման օրը Ազգային բանկի կողմից սահմանված պաշտոնական փոխարժեքին համապատասխան:
**Առաջնահերթությունը կտրվի լրատվամիջոցների, անկախ և քաղաքացի լրագրողներին, որոնք աշխատում են ազգային փոքրամասնությունների լսարանի հետ
** Ծրագրի շրջանակներում մեդիա կազմակերպությունը կամ անկախ լրագրողը պետք է պատրաստի առնվազն մեկ մուլտիմեդիա նյութ (հոդված, տեսանյութ) և ապահովի դրանց հարմարեցումը սոցիալական մեդիայում
** Մուլտիմեդիա նյութը պետք է պատրաստվի ոչ ավելի, քան երեք ամիս (մինչև 2024 թվականի հուլիսի վերջ);
** Լրագրողական աշխատանքները կարող են պատրաստվել էթնիկ փոքրամասնությունների լեզվով: Նման դեպքում մեդիա արտադրանքը պետք է թարգմանված լինի (հոդված) և/կամ ներառի ենթագրեր պետական ​​լեզվով (տեսանյութի դեպքում) և հակառակը, պետական ​​լեզվով պատրաստվելու դեպքում հոդվածը պետք է թարգմանվի և/կամ տեսանյութ(ներ)ը պետք է ենթավերնագրված լինեն համապատասխան էթնիկ փոքրամասնությունների լեզվով
** Բյուջեի հայտը պետք է ներառի թիրախային լսարանի կամ պետական ​​լեզվով թարգմանության տրամադրման ծախսերը:

Ցանկալի թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին ՝ 

** ունենալ լրագրողական գործունեության և մուլտիմեդիա նյութերի պատրաստման առնվազն 3 տարվա փորձ.
** Բավարար մարդկային ռեսուրսներ լրագրողական աշխատանք պատրաստելու համար;
** վերջին 3 տարվա ընթացքում ստեղծել և հրապարակել է լրագրողական աշխատություններ ընտրությունների, կառավարության հաշվետվողականության և քաղաքացիական վերահսկողության հարցերի վերաբերյալ, որոնց հղումները կցվեն դիմում-հայտին.
** ունենալ անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ մուլտիմեդիա նյութի պատրաստման համար.
** Կազմակերպությունը, անկախ կամ քաղաքացի լրագրողը պետք է ունենա դրամաշնորհը տնօրինելու համապատասխան փորձ և կարողություն (գործունեության իրականացման ժամանակացույցի, հաշվետվության և ֆինանսական կառավարման մեջ):
** Մոտիվացիա և կազմակերպչական պատրաստակամություն՝ ապահովելու դրամաշնորհի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ժամանակին և որակյալ կատարումը.
**Առաջնահերթությունը կտրվի լրատվամիջոցներին, որոնք աշխատում են էթնիկ փոքրամասնությունների լսարանի համար, և նրանց ներկայացված բյուջեն համապատասխանում է առաջարկվող ծրագրի գաղափարին:

Մրցույթի փուլերը ՝ 

Մրցույթին մասնակցել ցանկացող մեդիա կազմակերպությունները, անկախ և/կամ քաղաքացի լրագրողները, որոնք բավարարում են մրցույթին մասնակցելու պայմանները

Առաջին փուլում պետք է ներկայացնեն վրացերենով լրացված դիմումի ձևը և բյուջեն (խնդրում ենք ներկայացնել ազգային արժույթով` լարիով` համաձայն բյուջեի պատրաստման պահին պաշտոնական փոխարժեքի): Հայտերի ընտրությունը կկատարվի հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում հարցազրույց անցկացնել առաջին փուլում ընտրված դիմորդների հետ։

Դիմումի ձևը և բյուջեն պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it Խնդրում ենք նշել վերնագիրը՝ Լրագրողական արտադրանքի պատրաստման դրամաշնորհային հայտ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 28-ը, ժամը 23:59:

Վերջնաժամկետից հետո ներկայացված կամ թերի լրացված հայտերը չեն դիտարկվի։

Բյուջեի և հայտի ձևը տես այստեղ։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google