Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022
թվականի վիճակագրական տվյալները։
Սոցիալական փաթեթ և ապրուստի նպաստ ստացող ընտանիքների թիվը
արտացոլված է վիճակագրական տվյալների մեջ։
2022 թվականին Մառնեուլիում սոցփաթեթ ստացողների թիվը 3320 է, 2022
թվականին սոցփաթեթ ստացողների թիվը նախորդ երեք տարիների համեմատ
ավելի քիչ է։ 2019 թվականին սոցիալական փաթեթ է ստացել 3341 մարդ,
2020 թվականին՝ 3353, 2021 թվականին՝ 3464 մարդ։
Մառնեուլիում 3690 ընտանիք կենսապահովման նպաստ է ստանում: Նշենք, որ
վերջին 10 տարիների ընթացքում ամեն տարի ավելանում է կենսապահովման
նպաստ ստացող ընտանիքների թիվը ՝
2012թ.՝ 1289 ընտանիք
2013 - 1 133 ընտանիք
2014 - 1205 ընտանիք
2015 - 1 195 ընտանիք
2016թ.՝ 1908 ընտանիք
2017 - 2 117 ընտանիք
2018 - 2 199 ընտանիք
2019 - 2276 ընտանիք
2020 - 2900 ընտանիք
2021 - 3495 ընտանիք
2022 - 3690 ընտանիք
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների
համաձայն՝
Մառնեուլիի մունիցիպալիտետի բնակչությունը կազմում է 107 500
մարդ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան