ՆԳՆ-ն հայտարարում է նկարչական մրցույթ մանուկ հասակում ամուսնության թեմայով
Ներքին գործերի նախարարությունը «Մի՛ խլիր մանկությունը» ակցիայի շրջանակներում մանկության ամուսնության բացասական հետեւանքների վերաբերյալ մրցույթ է հայտարարել։ Ըստ ՆԳՆ հրապարակած հաղորդագրության՝ նկարչության մրցույթը հայտարարվել է հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
Մրցույթին կարող են մասնակցել 12-ից 18 տարեկան ցանկացած հետաքրքրված անձ։
Մրցույթի արդյունքում կբացահայտվեն երեք հաղթողներ, որոնք կպարգևատրվեն պատվոգրերով և դրամական պարգևներով։

Մրցույթին մասնակցելու կանոններն ու պայմանները  հետևյալն են ՝ 
• Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած հետաքրքրված անձ՝ 12-ից 18 տարեկան;
• Մրցութային աշխատանքները բովանդակային առումով պետք է համապատասխանեն մրցույթի թեմային.
• Ուղարկված նամակում անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը, բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, նկարի անվանումը և դրա համառոտ նկարագրությունը;
• Մրցույթի ավարտից հետո ժյուրիի անդամները կբացահայտեն երեք լավագույն աշխատանքները, որոնք կպարգևատրվեն.
• Մրցութային աշխատանքները, որոնք էապես չեն համապատասխանում թեմային և նշված պայմաններին, անպարկեշտ, խտրական, բռնություն պարունակող, ինչպես նաև ընդհանուր բարոյական և էթիկական սկզբունքներին չհամապատասխանող աշխատանքները չեն ընդունվելու.
• Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու միայն մեկ խաղարկություն;
• Գծագրի տեխնիկան և չափերը սահմանափակված չեն (էլեկտրոնային սարքում ստեղծված աշխատանքը չի ընդունվում)
• Մասնակիցը պետք է ներկայացնի իր սեփական նկարը, համացանցում հայտնաբերված նկարը չի կարողանա մասնակցել մրցույթին;
• Ներկայացված նկարի հեղինակային իրավունքը պետք է պատկանի մրցույթին։ Նախարարությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց համար, ովքեր հրապարակված նկարի վերաբերյալ կարող են որևէ տեսակի պահանջ ներկայացնել (գույքային, ոչ գույքային, հեղինակային և հարակից իրավունքներ).
Մրցույթին մասնակցելով՝ մասնակիցը հայտնում է իր համաձայնությունը մասնակցելու այս նախագծին առնչվող բոլոր միջոցառումներին և արշավներին;
• Մրցույթին մասնակցելով՝ մասնակիցը հայտնում է իր համաձայնությունը և իրավունք է տալիս նախարարությանը հետագայում իր հայեցողությամբ օգտագործել իր ուղարկած նկարը.
• Տեղեկացնում ենք, որ ուղարկելով մրցույթի աշխատանքը՝ մասնակիցն ավտոմատ կերպով համաձայնում է մրցույթի պայմաններին;
• Մրցութային աշխատանքներն ընդունվում են մինչև 25.06.2023թ.

Մրցույթի հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանության և հետաքննության որակի մոնիտորինգի վարչության հատկապես կարևոր գործերի տեսուչ Սոֆո Չոխելին 551 740 007 հեռախոսահամարով կամ գրել էլ. փոստին՝ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Մրցութային աշխատանքները պետք է ուղարկել This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլեկտրոնային հասցեին սկանավորված ձևով կամ մինչև 2023 թվականի հունիսի 25-ը Օրթաչալա, Թբիլիսի հասցեով,  Գուլուա 10 (Վրաստանի ներքին գործերի նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանության և հետաքննության որակի մոնիտորինգի վարչություն) փոստային բաժանմունքի միջոցով։

Նկարչական մրցույթն անցկացվում է Ներքին գործերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) Վրաստանի գրասենյակի հետ համագործակցությամբ և Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google