2024 թվականից ուսուցիչների համար պարտադիր վերապատրաստման մոդուլները կչեղարկվեն
2024 թվականից ուսուցիչների համար պարտադիր վերապատրաստման մոդուլները կվերացվեն»,- հանրակրթական բարեփոխումների շնորհանդեսին ասաց ԿԳ նախարար Գիորգի Ամիլախվարին։


Նրա խոսքով, բարեփոխման շրջանակներում համակարգը ուսուցիչներին կառաջարկի այն ծառայությունները, որոնք նրանք իրականում անհրաժեշտ են իրենց որակավորումը բարձրացնելու համար։

«Ուսուցչի տունը» կոնցեպտուալ առումով ամբողջությամբ կփոխի մոտեցումները, իսկ հաջորդ տարվանից իսպառ կչեղարկվեն մինչ այժմ գոյություն ունեցող պարտադիր վերապատրաստման մոդուլները, և համակարգը կանցնի ուսուցչի կարիքները որոշելու, նրան լսելու, արձագանք ստանալու և ծառայություններ առաջարկելուն, որ յուրաքանչյուր ուսուցիչ իրականում կարիք ունի բարելավելու իր որակավորումը: Ուստի բնական է, որ երբ մենք խոսում ենք սխեմայի մշակման մասին, դիտարկվելու է նաեւ այս գործընթացը»,- ասաց Ամիլախվարին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան Աղբյուր ՝ ინტერპრესნიუსი
Print E-mail
FaceBook Twitter Google