Ամբողջությամբ ֆինանսավորվելու է ծննդաբերությունն ու կեսարյան հատումը. Առողջապահության նախարարություն
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կֆինանսավորվեն ծննդաբերությունն ու կեսարյան հատումները։

Գործակալության տվյալներով՝ ֆինանսավորումը ներառում է կամընտիր բժշկի նշանակում, ցավազրկումների վճար, դեղորայք, սնունդ, պալատ  և այլ ծախսեր։

Պետությունը չի ֆինանսավորի այդ դեպքերը, եթե հիվանդը ցանկանա առանց բժշկական ցուցումների կեսարյան հատում անել։ Նաև այսպես կոչված VIP սենյակի սպասարկում.

Փոփոխությունը DRG (DIAGNOSIS RELATED GROUP) ֆինանսավորման մոդելի ներդրման արդյունք է։ DRG մոդելը ենթադրում է ախտորոշման հետ կապված ծառայությունների ֆինանսավորում, որի միջոցով «մեխանիկորեն հաշվարկվում է այն արդար գինը, որը կվճարի նախարարությունը քաղաքացիների որակյալ բուժման համար»:

Ավելի կոնկրետ՝ ստացիոնար դեպքերը, ըստ ախտորոշման, կխմբավորվեն որոշակի կատեգորիաների և յուրաքանչյուր կատեգորիայի համար կհաշվարկվի «արդար գին»։ Նախարարությունից հայտնում են, որ այս մոդելով բժշկական ծառայություններ ստանալիս հիվանդն այլևս ստիպված չի լինի վճարել հավելյալ ծախսեր և կվճարի միայն այն գումարը, որը ներառված է համընդհանուր առողջապահության ծրագրի շրջանակներում։

«Համընդհանուր առողջապահական ծրագրում ընդգրկված բոլոր բուժհաստատություններում DRG մոդելի հիման վրա ծննդաբերության և կեսարյան հատման ծառայությունների սակագները սահմանվել են 1222 լարի»,- նշել են գործակալությունից։

Հարկ է նշել, որ DRG մոդելով ծննդաբերության և կեսարյան հատման ծախսերը հավասարեցվել են՝ մինչ այժմ կեսարյան հատումն ավելի թանկ էր։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ դրա պատճառը կեսարյան հատման բարձր ցուցանիշն է։ Գործակալությունը կարծում է, որ գնի հավասարեցումը կնվազեցնի բուժանձնակազմի մոտ կեսարյան հատում կատարելու մոտիվացիան։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան Աղբյուր ՝ ნეტგაზეთი
Print E-mail
FaceBook Twitter Google