Վրաստանում ուսումը դադարեցրել է 14911 աշակերտ
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2022-2023 ուսումնական տարում ամբողջ երկրում ուսումը թողել է 14911 աշակերտ, որից 8502-ը՝ տղա, 6409-ը՝ աղջիկ։

Ամենաշատը՝ 3808 աշակերտ, ուսումը դադարեցրել են 10-րդ դասարանում։


Նշենք, որ նախորդ
տարիների համեմատ ուսումը թողնելու ցուցանիշն աճել է։ 2021-2022 ուսումնական տարում ուսումը դադարեցրել է 8846, իսկ 2020-2021 թվականներին՝ 7050 աշակերտ:


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝ Մարգարիտա  Միսկարյան
Աղբյուր ՝  etalon.ge
Print E-mail
FaceBook Twitter Google