Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը
վարչապետի պաշտոնում կառաջադրի կուսակցության նախկին նախագահ Իրակլի
Կոբախիձեի թեկնածությունը։
Իրակլի Ղարիբաշվիլին «Երազանքի» համագումարում նրան հաջողություն է
մաղթել որպես վարչապետի թեկնածու։
Կոբախիձեն կփոխարինի Իրակլի Ղարիբաշվիլիին, ով հունվարի 29-ին լքել է
պաշտոնը և ասել, որ կփոխարինի Կոբախիձեին և կդառնա կուսակցության
նախագահը։
Ղարիբաշվիլին բացատրում է, թե ինչու է հրաժարական տվել
Վարչապետի թեկնածու առաջադրելը, Բիձինա Իվանիշվիլիի՝
քաղաքականություն
վերադառնալուն և «Երազանքի» պատվավոր նախագահ դառնալուն զուգընթաց,
նրա իրավասությունն է։ Կոբախիձեն և նրա կաբինետը կարող են հաստատվել
խորհրդարանի պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ 76 պատգամավորով։
«Վրացական երազանքը» ներկայումս ունի 84 պատգամավոր։
Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք»-ում հայտնվել է 2016 թվականից,
իսկ նույն թվականին դարձել է խորհրդարանի նախագահը։ Նա պաշտոնը լքել է
2019 թվականին՝ հունիսի 20-ի առաջխաղացումներից հետո, և դարձավ
խորհրդարանում մեծամասնության ղեկավարի անդամ։ Այն բանից հետո, երբ
Իվանիշվիլին երկրորդ անգամ հեռացավ քաղաքականությունից, նա դարձավ
«Վրացական երազանք»-ի նախագահը։ Նա «օտարերկրյա գործակալների մասին»
ռուսական օրենքի կողմնակիցներից էր։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան