ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե. Մենք կոչ ենք անում կառավարությանը հետ վերադարձնել օրենքի նախագիծը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն «Վրացական երազանքին» կոչ է անում հետ վերադարձնել ռուսական օրենքի նախագիծը։
Այս մասին կոմիտեն գրում է սոցցանցում և նշում, որ վերսկսված ռուսական օրենքը սպառնում է խոսքի ազատությանը։

«Մենք կոչ ենք անում կառավարությանը հետ վերադարձնել  այն օրինագիծը, որը քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են արտերկրից, պիտակավորում են որպես «արտաքին ուժի  շահերից ելնելով գործող կազմակերպություններ»: Սա լուրջ վտանգ է ներկայացնում խոսքի և միավորումների ազատության համար»,- ասված է հայտարարության մեջ։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Աղբյուր ՝  პუბლიკა

Print E-mail
FaceBook Twitter Google