Ռուսթավիում երիտասարդ կինն ընկել է 9-րդ հարկից
Ռուսթավիի 8-րդ միկրոշրջանում 30-ամյա աղջիկն ընկել է 9-րդ հարկից։
Ինչպես «Ինֆո Ռուսթավի» լրատվական գործակալությանը պատմել են ականատեսները, երիտասարդ աղջիկը լուսամուտից  ընկնելուց հետո նախ ընկել է երկրորդ հարկի լվացքի պարաններին, ապա՝ գետնին։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը երիտասարդ աղջկան մահացած է հայտնաբերել։

Դիակը տեղափոխվել  է դիահերձարանում։


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google