Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է
հրապարակում նոյեմբերի 29-30-ը և դեկտեմբերի 1-3-ը Վրաստանում սպասվող
եղանակի մասին։
Օդի ջերմաստիճանը Վրաստանում, ըստ կանխատեսումների, նոյեմբերի 30-ից
կբարձրանա։
«
Դեկտեմբերի 1-3-ին Արեւմտյան Վրաստանի հարթավայրը տաքանալու
է մինչեւ +23 աստիճան, իսկ Արեւելյան Վրաստանի բարձրադիր շրջանները
կտաքանա մինչեւ +15, +20 աստիճան։ Նոյեմբերի 30-ին շոգի ֆոնին
Արեւմտյան Վրաստանում կդիտվի անձրեւային եղանակ։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում
սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Թբիլիսիում
կդիտվի առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-3-ին օդը տաքանալու է
մինչև +17, +19 աստիճան։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) նոյեմբերի
30-ին անձրեւ, իսկ դեկտեմբերի 1-3-ը սպասվում է տաք եւ առանց
տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա +21, +23
աստիճանով։
Արեւմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Քութայիսի, Զեստափոնի,
Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) նոյեմբերի 30-ին կդիտվի անձրեւ, իսկ
դեկտեմբերի 1-3-ը սպասվում է տաք եւ առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա +21, +23 աստիճանով։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի,
Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) նոյեմբերի 30-ին կդիտվի անձրեւ, իսկ
դեկտեմբերի 1-3-ը սպասվում է տաք եւ առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա +19, +21 աստիճանով։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) նոյեմբերի
30-ին կդիտվի անձրեւային եղանակ, իսկ դեկտեմբերի 1-3-ը սպասվում է
համեմատաբար տաք եւ առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը
կբարձրանա +12, +14 աստիճանով։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի)
կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, ցերեկը կբարձրանա +17,
+19 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջիանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի,
Ախմետա, Դեդոփլիսծղարո) կդիտվի առանց տեղումների եղանակ, ցերեկը
կբարձրանա մինչև +18, +20 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի,
Թիանեթի, Փասանաուրի,) կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14, +16 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա,
Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի հիմնականում առանց տեղումների
եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +11, +13
աստիճան»,- նշվում է տեղեկատվության մեջ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան