Ստաժորների նվազագույն աշխատավարձը սահմանվել է 400-500 լարի. խորհրդարանը հավանություն է տվել փոփոխությանը
Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկեց և 80 ձայնով միաձայն ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունը, որը կարգավորում է օրենսդրական մակարդակով պրակտիկանտների վարձատրության հարցը։

Օրենքի փոփոխությամբ հանրային հիմնարկներում պրակտիկան դառնում է վճարովի։ Փոփոխությունը կարգավորում է անցումային ժամանակահատվածում հանրային իրավունքի իրավաբանական անձանց պրակտիկայի հարցը, ինչպես նաև նորովի սահմանում «պրակտիկա» և «ստաժավոր» հասկացությունները։

Հանրային հիմնարկում պրակտիկանտների թիվը և նրանց վարձատրության շեմերը սահմանվում և կարգավորվում են «Հանրային հիմնարկում աշխատանքի վարձատրության մասին» օրենքով:

«Փոփոխությունը սահմանում է 2 կատեգորիա։ Հավասարեցրել ենք պետական ​​հիմնարկի 3-րդ կարգի կրտսեր մասնագետի առաջին աշխատավարձի գործակցի վարձատրությունը, որը մոտավորապես կազմում է 400-500 լարի։ Միևնույն ժամանակ մենք օրենք ենք ընդունել սակավ մասնագիտությունների մասին, և եթե պրակտիկանտն այս ուղղությամբ է, և միևնույն ժամանակ գործակալությունը դրա հնարավորությունն ունի, կարող է պրակտիկանտի համար աշխատավարձ սահմանել, որը չի  գերազանցել պետական ​​հիմնարկի 2-րդ կարգի ավագ մասնագետի պաշտոնի համար սահմանված 2-րդ աշխատավարձի գործակիցը, որը մոտավորապես կազմում է 1000 լարի», - ասել է փոփոխության նախաձեռնողներից, ԿԳ նախագահ Գիվի Միկանաձեն։ 

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Աղբյուր ՝  BPN
Print E-mail
FaceBook Twitter Google