Երկաթուղային անցման կառուցման համար քաղաքապետը վճարել է 5514 լարի

Երկաթուղային անցման կառուցման համար Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետը վճարել է 5514 լարի։



Տեղական ինքնակառավարումը «Վրացական երկաթուղիներ»-ի հետ համաձայնագիր է կնքել պարզեցված կարգով։

«Մառնեուլի քաղաքի ճանապարհային կամրջի վերականգնման աշխատանքների հետ կապված երկաթուղային ժամանակավոր անցուղու տեղադրման ծառայությունների պետական ​​գնումներ ՝  համաձայն աուդիտի կողմից հաստատված ծախսերի նախահաշվի, որը պայմանագրի անբաժանելի մասն է»-  գրված  է պարզեցված գնումների մրցույթում։

Դեկտեմբերի 15-ին Մառնեուլիում՝ Մաղալաշվիլիի կամրջի տակով, բացվել է այլընտրանքային տրանսպորտային անցում։ Որոշումն ընդունվել է «Վրացական երկաթուղիների» հետ համաձայնեցված՝ Մառնեուլիում ծանրաբեռնված երթեւեկության պատճառով։
Նոյեմբերի 30-ին ընթացող վերակառուցման աշխատանքների պատճառով Մաղալաշվիլիի  կամուրջը 20 օրով փակվել է։

Մառնեուլի քաղաքում «Իռլանի» ՍՊԸ-ն 1 մլն 878 հազար 333 լարիով իրականացնում է Դուրմիշխան Մաղալաշվիլիի  անվան կամրջի վերականգնման աշխատանքները։ Աշխատանքները շարունակվում են ավելի քան հինգ ամիս։ Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականի մայիսի 5-ին պայմանագիր է կնքել ընկերության հետ, ըստ որի՝ աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 150 օրացուցային օր՝ մոտավորապես 5 ամիս։ Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանի և «Իռլան» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն ընկերությանը վերջնաժամկետ է տրվել դեկտեմբերի 25-ն ավարտելու աշխատանքները։


"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google