Մշակութային կենտրոնը Նիդեռլանդների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ կներկայացնի տիկնիկային ներկայացում
Վրաստանում Նիդեռլանդների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ և համագործակցությամբ Մառնեուլիի քաղաքապետարանի «Մշակութային կենտրոնը» կներկայացնի տիկնիկային ներկայացում։
Հուլիսի 14-16-ը Մառնեուլիի մշակութային կենտրոնում ժամը 15:00-ին կանցկացվի «Աիսիա» ներկայացումը:

Ներկայացման բեմադրիչն ու նկարիչը Տատո Գելիաշվիլին է։ Ներկայացման վրա աշխատել են Թամտա Տաբատաձեն և Տատո Գելիաշվիլին։ Ներկայացման մարիոնետները ստեղծել է Արմեն Հովհաննիսյանը։

«Պիեսը պատմում է բազմազգ և բազմազան գյուղի մասին, որի բնակիչները
քաջ գիտակցում են, որ փոխըմբռնումը, միմյանց հանդեպ սերն ու հարգանքը խաղաղ և երջանիկ համակեցության հիմնական բանալին են
»,- գրում է Մառնեուլիի մշակույթի կենտրոնը։

Ներկայացումը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար։

Մասնակցությունն անվճար է, տեղերը ամրագրելու համար զանգահարել՝ 577 961 872

Մշակույթի կենտրոնի և Վրաստանում Նիդեռլանդների դեսպանատան միջև պայմանավորվածության համաձայն՝  ներկայացումները կանցկացվեն քաղաքապետարանի տարբեր գյուղերում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google