Քաղաքապետարանը նախատեսում է Մառնեուլիի երկու փողոց լուսավորել 135926 լարիով
Մառնեուլիի քաղաքապետարանը արտաքին լուսավորություն կտեղադրի Լագիձեի փողոցում և Մառնեուլի քաղաքի էկոմիգրանտների բնակավայրում։

Արտաքին լուսավորության աշխատանքները տեղական ինքնակառավարումը նախատեսում է ձեռք բերել 135926 լարիով։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ Ր․ Լագիձեի փողոցում կտեղադրվի 27 լուսավորության  ձող, իսկ էկոմիգրանտների բնակավայրում՝ 66։

Հայտատուները, ովքեր կցանկանան մասնակցել նշված մրցույթին,
կկարողանան մասնակցել հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթող ընկերությունը պարտավորվելու է աշխատանքները քաղաքապետարանին հանձնել պայմանագիրը կնքելուց հետո 60 օրացուցային օրվա ընթացքում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google