Եվրոպայի խորհուրդը Մառնեուլցիներին առաջարկում է մասնակցել «Երիտասարդական ճամբարին»
Մառնեուլիի երիտասարդները կարող են մասնակցել քաղաքացիական ներգրավվածության երիտասարդական ճամբարին: Փոխեք սցենարը, խաղացեք ձեր դերը: - Սա երիտասարդական ճամբարի կարգախոսն է, որը կանցկացվի Եվրոպայի խորհրդի և Վրաստանի տեղական ինքնակառավարման ազգային ասոցիացիայի հետ համատեղ «Վրաստանում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդում» շարունակական ծրագրի շրջանակներում։

Երիտասարդական ճամբարին կարող են մասնակցել Մառնեուլի 18-ից 22 տարեկան երիտասարդները։

«Քաղաքացիական ներգրավվածության երիտասարդական
ճամբարը օգոստոսի 1-ից օգոստոսի 3-ը հնարավորություն կտա ծրագրի թիրախավորված 15 համայնքների մինչև 30 երիտասարդների ծանոթանալ որոշումների կայացման գործընթացում ներգրավվելու արդյունավետ ուղիներին և իրենց կարիքներն ու գաղափարները պաշտպանելու իրավական սկզբունքներին: Միջոցառման շրջանակներում երիտասարդները կսովորեն քաղաքացիական ներգրավվածության տարբեր ձևերի մասին, կբացահայտեն երիտասարդության մասնակցության լավագույն օրինակներն ու փորձը ողջ Եվրոպայում, ինչպես նաև կսովորեն Եվրոպայի խորհրդի քաղաքացիական մասնակցության գործիքը, ինչպիսին է «Uchange»-ը
" -Նշված  է  երիտասարդական ճամբարի նկարագրության մեջ։ 

Երիտասարդական ճամբարին կկարողանան մասնակցել Եվրոպայի խորհրդի ծրագրի թիրախային համայնքներում ապրող երիտասարդները: Ծրագրի թիրախային համայնքներն են՝ Թբիլիսի, Ռուսթավի, Գորի, Մառնեուլի, Բոլնիսի, Բորժոմի, Թելավի, Ախմետա, Թեթրիծղարո, Ամբրոլաուրի, Օնի, Չոխատաուրի, Օզուրգեթի, Ծկալտուբո և Զեստափոն:

Երիտասարդական ճամբարին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև 2023 թվականի հուլիսի 26-ը։


"Ռադիո  Մառնեուլի"

Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google