Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզներում արձակուրդները կմեկնարկեն հունիսի 28-ից։
Մանկապարտեզների միության փոխղեկավար Սոսո Իմնաձեն Ռադիո «Մառնեուլ»-ին հաստատել է տեղեկությունը և հայտնել, որ նախադպրոցական պատրաստության կենտրոնների ամառային արձակուրդները կսկսվեն այլ ամսաթվից՝ հունիսի 15-ից։ Մառնեուլիի նախադպրոցական պատրաստության կենտրոնները տեղակայված են հանրակրթական դպրոցների հիմքում։