Վրաստանի հանրակրթական դպրոցներում
ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 29-ից։
Ուսումնական գործընթացը կվերսկսվի 2022 թվականի հունվարի 17-ից։ Այս
մասին Report.ge-ին հայտնել են կրթության նախարարությունից։
Ինչ վերաբերում է մասնավոր դպրոցներին, ապա, ըստ նախարարության, նրանք
ձմեռային արձակուրդները սահմանում են նախարարության հետ
համաձայնեցված՝ ըստ իրենց ուսումնական օրացույցի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան