Վրաստանի քաղաքացիական ավիացիայի
գործակալությունը Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ
թռիչքների թույլտվությունն արդեն տվել է ռուսական Azimuth Airlines
ավիաընկերությանը։
Ինչպես պարզաբանում է գործակալությունը, Azimuth Airlines-ը չկա
Եվրամիության սեւ ցուցակում, իսկ թռիչքների համար անհրաժեշտ
թույլտվությունը ընկերությանը տրվել է մայիսի 15-ին։
Ավիացիոն գործակալության տվյալներով՝ ավիաընկերության կողմից
գործակալություն ներկայացված թռիչքային հայտի համաձայն՝
Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա ավիագծով թռիչքներ կիրականացվեն այս տարվա
մայիսի 17-ից՝ շաբաթական
յոթ անգամ։
Նշենք, որ այս փուլում տոմսերը որոնվում են մայիսի 19-ին
Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ Azimuth Airlines ավիաընկերության
կայքում։ Ինչ վերաբերում է ուղեվարձին, ապա տոմսի արժեքը տարբերվում է
ըստ կատեգորիայի և արժե 23373 ռուբլի կամ 748 լարի եւ 63933 ռուբլի
կամ 2046 լարի։ Համեմատաբար էժան տոմսը ներառում է 5 կգ ուղեբեռ, իսկ
թանկը` 10 կգ:
Ինչ վերաբերում է Թբիլիսի-Մոսկվա թռիչքին, ապա Azimuth Airlines-ի
տոմսի արժեքը համեմատաբար էժան է։ Մասնավորապես, մայիսի 19-ին
Թբիլիսիից Մոսկվա թռիչքն արժե 21052 ռուբլի կամ 674 լարի, կամ 56542
ռուբլի, 1809 լարի։ Այս դեպքում էլ տարբերություն կա ուղեբեռի և
տոմսի վերադարձի գործընթացի միջև։
Աղբյուր ՝
BPN
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան