Երեխան, ով մանկապարտեզում «Ֆերի» է խմել, այսօր դուրս կգրվի
հիվանդանոցից։
«Ավերսի» կլինիկայի մանկաբուժական բաժանմունքի վարիչ Իլոնա
Խիզանեիշվիլին Ռադիո «Մառնեուլիին» հայտնել է, որ անչափահասը
ապաքինվել է և հունիսի 12-ին դուրս կգրվի հիվանդանոցից։
Միջադեպից հետո ուսումնական հաստատությունը խստացրել է անվտանգության
կանոնները։ Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է «Չիորա»
թիվ 3 մանկապարտեզի ղեկավար Քեթևան Մինաձեն, բոլոր տեսակի
քիմիական նյութերը փակվել են
մեկ տարածքում՝ երեխաների համար
անհասանելի վայրում։
"
Բաժակը որից խմել է երեխան գրեթե դատարկ է եղել,
մի քիչ է եղել (ֆերի) ու մեծ քանակությամբ
կուլ չի տվել։ Մենք ամեն օր խոսում ենք մոր հետ, փոքրիկն իրեն հիանալի
է զգում։ Ինչ քիմիկատ ունեինք, մի տեղ ենք հավաքել,
այդպես էլ պետք է լիներ։ Բոլորը զգուշացում ստացան, հիմա
միջոցներ ձեռնարկեցինք, առանձին փակեցինք, որտեղ երեխաները լվանում են
ձեռքերը, այնտեղ ոչինչ չունենք, մենք, խոհանոցում դարակ ունեինք, և
մենք ամեն ինչ փակեցինք այնտեղ: Իհարկե, նման տհաճ փաստ չպետք է տեղի
ունենար։ Այս աղջիկները (դայակներ, ուսուցիչներ) նույնպես շատ
վատ են զգում իրենց դեպքի հետ
կապված»,- ասաց Քեթեւան Մինաձեն։
Երեք տարեկան երեխա Մառնեուլիի թիվ 3 մանկապարտեզում հունիսի
7-ին "Ֆերի" լվացող միկջոց էր խմել։
Երեխան երեք օր բուժվել է բուժհաստատությունում։
"ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան