Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Մառնեուլիում տեղի կունենա քննարկում

Հունիսի 14-ին Մառնեուլիում կանցկացվի պանելային քննարկում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ։



Միջոցառումը կանցկացվի Թամարիսի լճերում՝ կազմակերպված «Սալամի» հարթակի և «Սոցիալական արդարության կենտրոնի» կողմից։

Քննարկումը կմեկնարկի ժամը 12-ին, որտեղ Բոլնիսի, Դմանիսի և Մառնեուլի քաղաքապետարանների հաշմանդամները կխոսեն իրենց մարտահրավերների և կարիքների մասին։ Իսկ երկրորդ մասը նվիրված կլինի հաշմանդամների հիմնախնդիրներով աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչներին։

«Հունիսի 14-ը Վրաստանում նշվում է
որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օր: Այս օրվա նպատակն է բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց հանրային իրազեկությունը և ևս մեկ անգամ հիշեցնել պետական ​​մարմիններին իրենց պարտավորությունների մասին՝ բարելավելու իրավական կարգավիճակը:  Մենք պատիվ ունենք հրավիրելու ձեզ պանելային քննարկման, որտեղ առաջին մասում Բոլնիսիի, Դմանիսիի և Մառնեուլիի քաղաքապետարանների հաշմանդամները կխոսեն իրենց մարտահրավերների և կարիքների մասին։ Իսկ երկրորդ մասում հաշմանդամների հիմնախնդիրներով աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները կխոսեն հաջողված դեպքերի, պարտավորությունների և այլ կարևոր ծրագրերի մասին
»,- գրում է «Սալամի» հարթակը։

Քննարկմանը կտրամադրվի թարգմանչական ռեսուրս:

Գործունեությանն աջակցում են USAID-ը, UNAG-ը և NDI-ն:

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google