Մառնեուլիի գյուղերից մեկում անչափահասին ստիպողաբար ամուսնացնելու
համար երկու հոգի են ձերբակալել։
Ռադիո «Մառնեուլի»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է անչափահասին
ստիպողաբար ամուսնացնելու 15-ամյա աղջկա հայրը, ձերբակալվել է նաև
չափահաս տղամարդը, որը ապագա փեսա է եղել։
Երկու անձանց ձերբակալության փաստը «Ռադիո Մառնեուլի»-ին
հաստատել են ՆԳՆ-ից։ Գործակալության տվյալներով՝
իրավապահները փաստն
իմանալուն պես ձեռնարկել են համապատասխան միջոցներ և ձերբակալել
մեղադրյալին։
Երեկ՝ հունիսի 14-ին, անչափահասին ստիպողաբար ամուսնացնելու համար
երկու անձ է ձերբակալվել։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան