Ռուսթավելի փողոցում անձրևից ջրով լցված մայթերը․- Լուսանկարներ
Մառնեուլի քաղաքում՝ Ռուսթավելի փողոցում, անձրեւի ժամանակ  մայթերը լցվում են ջրով։ Քաղաքացիների համար դժվար է մայթերով տեղաշարժվել, քանի որ ճանապարհը լցված է ջրով։

Խնդրահարույց է Մառնեուլիի թիվ 5 դպրոցի հարևանությամբ, Վրաստանի փոստի շենքի դիմաց, կամրջի տակ և Ռուսթավելի փողոցի այլ հատվածներում տեղաշարժվելը։

Մառենուլիի կենտրոնական մարզադաշտի մուտքը

მარენულის ცენტრალური სტადიონის შესასვლელი

მარენულის ცენტრალური სტადიონის შესასვლელი
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը 2022 թվականին Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցի վերականգնման համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերը «Պրոջեքթ Քամփնի» ՍՊԸ-ից գնել է 116 830 լարիով։ Քաղաքապետարանի և «Պրոջեքթ Քամփնի»-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Ռուսթավելի փողոցի
վերականգնման նախահաշվային արժեքը կազմում է 7 000 000 լարի։

Մառնեուլիի քաղաքապետարանը ոչ 2023, ոչ էլ 2024 թվականի բյուջեով չի հատկացրել Ռուսթավելի փողոցի վերականգնման համար անհրաժեշտ միջոցները։

Այս փուլում հայտնի չէ, թե երբ կսկսվեն Ռուսթավելի փողոցի վերականգնողական աշխատանքները։ Մինչ այդ, մառնեուլցիները անձրեւի ժամանակ կրկին ստիպված կլինեն քայլել ջրով լցված մայթերով։

Մառնեուլիի թիվ 5 հանրակրթական դպրոցի շրջակայքըმარნეულის N5 საჯარო სკოლის მიმდებარე ტერიტორია

მარნეულის N5 საჯარო სკოლის მიმდებარე ტერიტორია
Մառնեուլիում այսօր՝ մայիսի 7-ին, ողջ օրվա ընթացքում սպասվում է անձրեւ։ Օդերեւութաբանները մայիսի 8-ին և 9-ին ամպամած եղանակ են կանխատեսում, իսկ մայիսի 10-ից ողջ շաբաթվա ընթացքում սպասվում է անձրևային եղանակ։

Մաղալաշվիլիի  կամրջի հարակից  տարածք
მაღალაშვილის ხიდის მიმდებარე ტერიტორია


«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։

Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։

Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google