Մառնեուլի երիտասարդների բնապահպանական ճամբարի ընդունելությունը մեկնարկել է

Մառնեուլիում բնակվող երիտասարդների ընդունելությունը սկսվել է շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարող գյուղատնտեսական թեմատիկ ճամբարին մասնակցելու համար:

Ճամբարին կարող են մասնակցել Մառնեուլիի մունիցիպալիտետում բնակվող 15-ից 25 տարեկան երիտասարդները։

Ճամբարի ընդունելությունը հայտարարվել է CENN-ի կողմից՝ շվեյցարական HEKS/EPER կազմակերպության ֆինանսական աջակցությամբ շարունակվող «Գյուղատնտեսությունը կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն՝ PRAISE Marneuli» ծրագրի շրջանակներում։

«Ճամբարի նպատակն է բարձրացնել Մառնեուլիի մունիցիպալիտետում ապրող
երիտասարդների իրազեկվածությունը շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն գյուղատնտեսության խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել տեղական համայնքում երիտասարդների համատեղ նախաձեռնությունների իրականացումը, որոնք ուղղված են շրջակա միջավայրի և կլիմայի պահպանմանը
»։ - նշված է CENN-ի հայտարարության մեջ

Ճամբարի մասնակիցները կմասնակցեն թեմատիկ նիստերի և աշխատաժողովների հետևյալ թեմաներով՝

Սննդային համակարգեր;
Կայուն զարգացման նպատակներ (SDGs);
Գյուղատնտեսություն և գյուղական զարգացում;
Կլիմայի փոփոխություն;
Կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն գյուղատնտեսություն;
Սննդի թափոններ և սննդի կորուստ;
Շրջակա միջավայրի աղտոտում;
Ձեռնարկատիրություն սննդի համակարգերում;


Ճամբարին մասնակցելու համար երիտասարդները պետք է լրացնեն դիմում-հայտը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 31-ը։

Ճամբարը կանցկացվի Բուլաչաուրի Կանաչ կենտրոնում 2024 թվականի հունիսի 16-ից 21-ը։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել կազմակերպության ներկայացուցչին՝ Սոփիկո Բաբալաշվիլի - This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Ճամբարն անցկացվում է «Կլիմայի փոփոխության դիմացկուն գյուղատնտեսություն - PRAISE Marneuli» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է CENN-ի կողմից շվեյցարական HEKS/EPER կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել Մառնեուլիի մունիցիպալիտետի բնակչության եկամուտների ստեղծման կարողությունները՝ խթանելով էկոլոգիապես մաքուր և կլիմայական կայուն գյուղատնտեսությունը (CRA):

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google