Զաուր Դարգալին սկսել է բնակչության հետ նախընտրական հանդիպումները

Մառնեուլիում և Գարդաբանում «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու Զաուր Դարգալին սկսել է նախընտրական հանդիպումներ անցկացնել:


Սեպտեմբերի 1-ին Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին մեկշաբաթյա արձակուրդ է վերձրել և իր առաջին հանդիպումն անցկացրել Կուլարի վարչական միավորի կազմում գտնվող գյուղերի բնակչության հետ:
Այսօր ՝ սեպտեմբերի 2-ին, Զաուր Դարգալին հանդիպել է Շուլավերի վարչական միավորի կազմում գտնվող գյուղերի բնակչության հետ: «Ռադիո Մառնեուլի»- ի
հետ զրույցում Զաուր Դարգալին ասել է , որ իր հիմնական նպատակը մառնեուլցիների ձայնը խորհրդարան տանելն է:
«Իմ հիմնական նպատակն է խորհրդարանում լինել Մառնեուլիի յուրաքանչյուր բնակչի ձայնը: Մառնեուլի բնակիչների համար շատ կարևոր խնդիր է, որ Մառնեուլի ձայնը լսվի Վրաստանի խորհրդարանում, հաճախ լսվի առկա մարտահրավերների, բնակչությանը հուզող խնդիրների մասին, և իմ նպատակն է ակտիվորեն ներգրավվել Վրաստանի ներկայիս քաղաքական գործընթացներում որպես քաղաքական գործիչ, և այդ ամենը տեղի կունենա ժողովրդի աջակցությամբ»,- այս մասին ասել է Զաուր Դարգալին «Ռադիո Մառնեուլիին»։
Շուլավերի վարչական միավորի մաս կազմող Զեմո Սարալիի բնակչության հետ հանդիպմանը հիմնականում մասնակել են միայն տղամարդիկ: «Ռադիո Մարենուլի»-ի հետ զրույցում Զեմո Սարալի բնակիչներն ասել են, որ իրենց հիմնական խնդիրը ենթակառուցվածքային նախագծերն են:
«Քաղաքապետը խոստացավ, որ կլուծի խմելու ջրի և մարզադաշտի հարցը։ Մեր ջուրը գալիս է սարից, հին և կոտրտված խողովակներով։ Խոստացավ, որ ջուրը մինչև գյուղ կհասցնի պլաստմասե խողովակներով և մենք գիտենք, որ խոստումը կկատարի։ Մենք տեսնում ենք թե ինչ է արել մեր և մյուս գյուղերի համար և մենք կաջակցենք նրան»,- ասել է Զեմո Սարալի բնակիչ Թաջիր Պիրիևը։
«Մենք հիմա խմելու ջրի խնդիր ունենք: Մենք խնդրեցինք նրան փոխարինել խողովակները, և նա պատասխանեց, որ կլուծի այս խնդիրը: Մենք ունենք նաև գիշերային լուսավորության խնդիր: Մարզադաշտի նախագիծը պատրաստ է, բայց հիմա վիրուսի պատճառով ֆինանսական խնդիրներ կան, և նրանք դեռ չեն կարող սկսել աշխատանքները, բայց քաղաքապետը խոստացավ լուծել այդ խնդիրները», - «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում ասել է Սերխան Կալանդարովը:
Վրաստանի նախագահը դեռ չի հայտարարել ընտրությունների ճշգրիտ ժամանակը, բայց ակնկալվում է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:
Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին, ընտրություններից մեկ ամիս առաջ, պարտավոր կլինի դադարեցնել իր քաղաքապետի կարգավիճակը:

02/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google