Ինչպես երևում է մեկուկես տարի մենք ստիպված կլինենք ապրել կորոնավիրուսի հետ․ Վարչապետ

Մենք բոլորս պետք է հասկանանք, որ համաշխարհային համաճարակը մարտահրավեր է, որի հետ մենք ստիպված կլինենք ապրել, գրեթե հաջորդ մեկուկես տարին », - ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Վրաստանի կառավարության նիստի սկզբում:


Ինչպես նշել է Գախարիան, կառավարության հիմնական խնդիրն այժմ ռիսկերի կառավարումն է:
«Ինչպես գիտեք, երեկ մենք ունեցել ենք վարակի դեպքերի թվի աճ ՝
38 դեպք: Այսօր մենք ունենք 20 նոր դեպք, ինչը, իհարկե, ծայրաստիճան ուշագրավ է: Այնուամենայնիվ, պետք է նշեմ նաև, որ երեկ երկրում կատարվել է 7186 թեստ, որի պատասխանը կունենանք այսօր , ինչը մեզ ավելի լավ ցույց կտա համաճարակաբանական պատկերը: Այնուամենայնիվ, մենք բոլորս պետք է հասկանանք, որ համաշխարհային համաճարակը մարտահրավեր է, որի հետ մենք ստիպված կլինենք ապրել, գրեթե մեկուկես տարի: Մենք բոլորս պետք է շատ լավ հասկանանք, որ մեր հիմնական խնդիրը ռիսկերի ճիշտ կառավարումն է: Ոչ ոք, ներառյալ Վրաստանը, չի կարող միայնակ հաղթահարել գլոբալ համաճարակը, քանի որ դա համաշխարհային մարտահրավեր է և ռիսկ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պաշտպանենք նախ և առաջ մեր քաղաքացիների առողջությունը և, իհարկե, մեր տնտեսությունը:
Այս ուղղությամբ մենք որոշակի հաջողություններ ունենք, և այսօր Վրաստանը ճանաչվում է որպես ամենահաջող երկրներից մեկը ՝ համաճարակային ռիսկերի կառավարման, ինչպես նաև տնտեսական ռիսկերի մեղմացման տեսանկյունից», - ասել է վարչապետը:

03/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google