«Ուժը միասնության մեջ է» կոալիցիան Սաակաշվիլիին առաջադրել է վարչապետի թեկնածու

«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր կոալիցիան Միխեիլ Սաակաշվիլիին առաջադրել է որպես վարչապետի թեկնածու 2020 թ․ Խորհրդարանական ընտրություններում:

Այդ մասին այսօր ՝ սեպտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը ՝ Գրիգոլ Վաշաձեն:
«Այս որոշումը պատշաճ կերպով վերլուծելու և դրա նշանակությունը հասկանալու համար պետք է հիշել, թե 2003 թվականին ինչ պետություն է ստանձնել Միխեիլ Սաակաշվիլին:
«Մենք խոսում ենք Վրաստանի մասին, որից բացի հեռախոսային կոդից և էլեկտրոնային հասցեից այլ բան չէր մնացել», - նշել է Վաշաձեն որոշման մասին խոսելիս:
Նա ասել է, որ «Սաակաշվիլիի ռեսուրսների օգտագործումը պետության համար բացարձակապես անհրաժեշտ է», եթե երկիրը ցանկանում է հասնել ներքին և արտաքին քաղաքական նպատակներին:
Հարցին, թե ինչպես է Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում վերադառնալ Վրաստան, Վաշաձեն պատասխանել է, որ Սահակաշվիլին ինքը կխոսի այդ մասին:
Ավելի վաղ ՝ սեպտեմբերի 6-ին, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ կքննարկի երկիր վերադառնալու ծրագիրը այսօր ՝ սեպտեմբերի 7-ին: Վերջին տարիներին նա մի քանի անգամ հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին:

07/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google