Մառնեուլիի քաղաքապետարանը 163 դրոշ է գնել 2334 լարիով

Մառնեուլիի քաղաքապետարանը ձեռք է բերել 163 դրոշ:

Տեղական ինքնակառավարումը դրոշները գնել է պարզեցված ձևով 2334 լարիով անհատ ձեռնարկատեր Էդուարդ Թունիանից: Քաղաքապետարանի նյութատեխնիկական աջակցության վարչության պետ Բեսիկ Սեխնիաշվիլին դրոշները գնելու վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրել է Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեին:
«Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանին անհրաժեշտ է ազգային և ԵՄ-ի դրոշներ։
Վրաստանի դրոշ- 1մ/1․5մ 115 հատ,
Վրաստանի դրոշ- 2մ/1մ 8 հատ,
Եվրամիության դրոշ 40 հատ։
Խնդրում ենք հանձնարարել համապատասխան ծառայությանը `ապահովել գնումների օրենսդրության իրականացումը»,- գրված է պայմանագրում։
«Ռադիո Մառնեուլին» հետաքրքրվել է թե կոնկրետ ինչ նպատակով են գնել դրոշները, ինչի համար կապվել է Բեսիկ Սեխնիաշվիլիի հետ։ Նա հրաժարվել է մեկնաբանություն տալուց և հարցրել է թե որտեղից «Ռադիո Մառնեուլի»-ին տեղեկություն դրոշների գնման մասին:
Ինչ վերաբերում է Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեին, նա ասել է, որ գործող դրոշների մեծ մասը շարքից դուրս է եկել:
«Դրոշները հաճախ են շարքից դուրս գալիս և գրեթե բոլոր վարչական միավորներում անհրաշեժտ է փոխարինել նորերով։ Ինչպես գիտեք ունենք նաև շատրվան, և այլ վարչական շենքեր, ինչի համար էլ անհրաժեշտ էր դրոշների գնումը։ Չեմ կարծում, որ պատռված պետական դրոշը հաճելի է»,- ասել է Զաուր Տաբատաձեն։
Դրոշները պետք է հասցվի Մանեուլիի քաղաքապետարան մինչև սեպտեմբերի 15-ը:

14/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google