«Վրացական երազանք»-ը որպես խորհրդարանի նախագահի թեկնածու է նշանակել Արչիլ Թալակվաձեին

«Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը Արչիլ Թալակվաձեին նշանակել է որպես խորհրդարանի նախագահի թեկնածու և ընտրական ցուցակում երկրորդ համարի տակ է։


Կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի խոսքով ՝ Արչիլ Թալկվաձեն հաջողությամբ ղեկավարում է խորհրդարանի աշխատանքը։
« Վրացական երազանքի »խորհրդարանական ցուցակի երկրորդ համարը կլինի Արչիլ Թալակվաձեն, որը հաջորդ, տասներորդ գումարման խորհրդարանում հաջողությամբ շարունակում է իրականացնել խորհրդարանի
նախագահի լիազորությունները:
Հիշեցնենք, որ Արչիլը «Վրացական երազանք» քաղաքական թիմի անդամ է 2012 թվականից: Տարբեր ժամանակներում նա եղել է արդարադատության և պրոբացիայի նախարարի տեղակալ, ներքին գործերի նախարարի տեղակալ և խորհրդարանական մեծամասնության ղեկավար: «2018 թվականից Արչիլ Թալակվաձեն հաջողությամբ ղեկավարում է Վրաստանի խորհրդարանի աշխատանքը», - ասաց Կոբախիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:

11/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google